25.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ
prev Նախորդ նորություն

Մանոյան. Տրամաբանական չէ տարածքներ հանձնելը անհասկանալի կարգավիճակի դիմաց

Առաջիկա ամիսներին ղարաբաղյան հիմնահարցի շուրջ լուրջ առաջընթաց ակնկալել պետք չէ: Ադրբեջանը կշարունակի իր ապակառուցողական մոտեցումները ու թեև մինչև տարեվերջ զինադադարի խախտումները կարող են ավելանալ, բայց հարցի լուծման մասին խոսք լինել չի կարող: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ադրբեջանը ոչ մի կերպ չի ուզում ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Միջնորդ երկրների ջանքերը նույնպես չեն նպաստում, որպեսզի բանակցություններն ինչ-որ ձևով վերսկսվեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ըստ էության հակամարտության կարգավորման շուրջ նորություն չկա և հիմնական արծարծվող փաթեթը նույնն է անկախ շրջանառվող անուններից՝ Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ, թե «Լավրովի պլան»:

Մանոյանը մատնանշեց, որ դրանց առանցքում Արցախի ինչ-որ կարգավիճակն է տարածքներ վերադարձնելու դիմաց, բայց Դաշնակցության համար տրամաբանական չէ տարածքներ հանձնելը անհասկանալի կարգավիճակի դիմաց: