29.03.2024
ԱԳՆ. Ապրիլին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը մարտահրավեր էր ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մերկելը չի հրաժարվում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևին աջակցելուց

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի հրաժարվում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևին աջակցելուց, որը սրել է Թուրքիայի հետ հարաբերությունները. հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Մերկելն այդ մասին ասել է իր պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդին:

Քրիստոնեա-դեմոկրատների խմբակցության առաջնորդ Վոլկեր Կաուդերը կուսակցության անդամների հետ հանդիպմանը հայտնել է, որ խոսել է Մերկելի հետ, և վերջինս ընդգծել է իր դիրքորոշումը:

Նա նաև ասել է, որ Մերկելը հիշեցրել է, որ Բունդեսթագի քվեարկությունից առաջ բանաձևի աջակցության օգտին է քվեարկել կուսակցության ժողովի ժամանակ՝ չնայած այն հանգամանքին, որ նա ներկա չի եղել հունիսին անցկացված քվեարկությանը:

Հիշեցնենք, ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը մեկնաբանել էր Der Spiegel-ի տարածած տեղեկությունը, թե Բունդեսթագը հետ է կանգնում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից: Հանդեսը գրել էր, որ այդ պահանջը առաջ է քաշել Թուրքիան և Բեռլինը պատրաստ է դրան համաձայնվել:

Սակայն Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը պատասխանել էր Der Spiegel-ի հրապարակմանը, որը կառավաությունը պատրաստ է զիջումների գնալ Թուրքիային և հեռու մնալ Բունդեսգաղի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցում: Նա նշել է, որ այդ մասին խոսք լինել չի կարող: "Գերմանիայի Բունդեսթագն իրավունք ունի և հնարավորություն արտահայտվել ցանկացած թեմայով, եթե դա ճիշտ է համարում: Գերմանիայի կառավարությունն աջակցում է գերմանական խորհրդարանի այդ սուվերեն իրավունքը", - փոխանցում է նրա խոսքերը DW-ն.

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է զոհվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար