24.11.2024
Երկու տարում ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ 335.000 եվրոյի վճիռ է կայացրել
prev Նախորդ նորություն

Քոչարյան. Հողերի վերադարձի խնդիր երբեք դրված չի եղել

Որպես պետություն Արցախը կայացել է: Անցած 25 տարիների ընթացքում Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ տեր է իր կայացրած որոշմանը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Վերջինիս խոսքով, ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է այսօր էլ ցանկացած արկածախնդրություն հետ մղելու:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին նա ասաց, որ Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը երկու տասնամյակ է առաջին պլան է մղում ԼՂՀ ճանաչման հարցը, որը կարող է արդյունավետ դարձնել ամբողջ բանակցային գործընթացը: Քոչարյանի խոսքով, ԼՂՀ-ն այդ ուղղությամբ աշխատում է, արդեն կան ճանաչման որոշումներ, սակայն դա միայն դեռ նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով է.

«Երկրներ դեռ չկան, սակայն այդ աշխատանքը կատարվում է և շատ կարևոր է ուժերը կենտրոնացնել այդ ուղղությամբ: Խնդիրը հետևյալն էր. բանակցային գործընթաց, միջազգային ճանաչում, և այդ միջազգային ճանաչումը պայմանավորված էր բանակցային գործընթացով: Բայց Ադրբեջանի դեստրուկտիվ դիրքորոշումը ապացուցում է, որ այսօր պետք է շատ լրջորեն վերանայել այն մոտեցումները, որոնք կային բանակցային գործընթացում»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը:

Վերջին ժամանակներում ամենաշատ քննարկվող հարցի վերաբերյալ էլ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ասաց, որ չգիտի, թե ով է խոսում հողերի վերադարձի մասին, բայց վստահ է, որ այդպիսի խնդիր երբեք դրված չի եղել: