25.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ում ընդգծվել է Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա խորացումը

Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Միջխորհրդարանական միությունում երկկողմ՝ Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց Հայաստանի և Իտալիայի միջև 30-ամյա հարաբերությունների զարգացման գործում նրանց ներդրման համար:

Կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ: Կարևորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում օրենսդիրների դերակատարությունը, զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման կարևորությունը։

Եկեք Ֆրանսիայի հրապարակ.
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար