27.11.2024
Պուտինը Ղարաբաղի մասին. պետք է ձգտենք փոխզիջման
prev Նախորդ նորություն

Պուտինը, Ալիևը եւ Ռոհանին համատեղ հռչակագիր են ընդունել

Բաքվում տեղի ունեցած՝ ՌԴ նաագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը կայացել է: Ինչպես հայտնում են Կրեմլի մամլո ծառայությունից, հանդիպման արդյունքում կողմերն ընդունել են հռչակագիր՝ եռակողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Մասնավորապես, նշվում է, որ հռչակագիրը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարի, տարածարջանային հակամարտությունների կարգավորման, Կասպից ծովում փոխգործակցության, էներգետիկայի բնագավառում կապերի զարգացման, տրանսպորտային եւ այլ ոլորտներին:

Կողմերը, ինչպես հայտնում են Կրեմլից, պայմանավորվել են աշխատանքային խմբեր ստեղծել՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում համագործակցելու համար:

Բացի այդ նախագահներն անդրադարձել են տարածաշրջանում չկարգավորված հակամարտություններին ու ընդունել, որ "չկարգավորված հակամարտությունները տարածաշրջանային համագործակցության համար էական խոչընդոտ են հանդիսանում": Երեք պետությունների ղեկավարները նաեւ նշում են դրանց կարգավորման կարեւորությունը "միջազգային սկզբունքների ու նորմերի հիման վրա":

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի էին ունեցել Վլադիմիր Պուտինի եկկողմանի հանդիպումներն Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի հետ: