25.11.2024
Հայաստանից 18 հազար տոննա ծիրան է արտահանվել
prev Նախորդ նորություն

Ենիգոմշյանը մեղադրվում է կազմակերպված խմբի հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ . ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի ձերբակալման փաստի առնչությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները 2016թ. հուլիսի 17-ին զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27-ին` ժամը 19.50-ին, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ ընթացակարգով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան):

Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:

«Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»,- ասված է պարզաբանման մեջ։

Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ այսօր ձերբակալվել է Ալեք Ենիգոմշյանը: