22.04.2025
Wildberries-ի հիմնադիրն արձանագրել է հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախկին նախագահի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին՝ երկրի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան առնչությամբ:


Նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագրում մասնավորապես նշվում է. «Նա իր երկրին անմնացորդ նվիրված ակնառու քաղաքական գործիչ էր, ազատության և արդարության գաղափարների պաշտպան։ Կարոլոս Պապուլիասը Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր և շոշափելի ներդրում ունեցավ հազարամյակների պատմամշակութային առնչությունների և ընդհանուր հոգևոր արժեքների վրա հիմնված հայ և հույն ժողովուրդների միջև միջպետական հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեջ»։


 


 

Պայմանագրային զինծառայողները լրիվ աշխատավարձ չեն ստացել. պատգամավորը դիմել է ԳՇ պետին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան