Ձեր պատկերացրած «միասնական ընդդիմություն» հասկացողությունը ժողովուրդ ջան չկա և չի էլ եղել: Ավելին ասեմ չի լինելու 2026-ին:
Ֆեյք կատեգորիա, անիմաստ սպասում, ով ում կմիանա ինչի չի միանա իմացեք, որ կան շահեր և քաղաքականությունը հենց շահեր են, երբ բախվում են այդ շահերը ուրեմն չի լինում համագործակցություն:
Միշտ ասել եմ ու էլի կասեմ մեկին միանալուց լավ մտածեք, միանգամից մի վազեք առաջ, որ հետո չասեք դե սենց ոնց եղավ, ինչի սենց եղավ:
Օրինակ էդ «միասնական ընդդիմություն» պահանջողներից շատերին, որ ժեկի պետ նույնիսկ դնեն իրենք առաջինը կտարանջատվեն բոլորից: Իսկ այսօր բոլորից շատ են բարձր գոռում հատկապես էդ մարդիկ:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայան