Փաշինյանը լեգիտիմացրեց ադրբեջանցիների՝ ՀՀ վերադառնալու իրավունքի պատմական կողմը
- 25.11.2024
- Վերլուծություն
- arm
- rus
Երբ ոմն մեկը նույնացնում է «Արևմտյան Ադրբեջանը» Արևմտյան Հայաստանի հետ, նա լեգիտիմացնում է ադրբեջանցիների՝ ՀՀ վերադառնալու իրավունքի պատմական կողմը, բարոյական իրավունքը:
Հայաստան ադրբեջանցիների վերադարձը՝ որպես նրանց հայրենիք, ընդունում հայկական հողի նկատմամբ ադրբեջանցու սեփականության՝ դեռևս բարոյական իրավունքը:
Այս մասին առաջին անգամ ես խոսել եմ 2021-ին Հ2-ի Պրոֆակտ հաղորդման ժամանակ, երբ քաղաքական ու փորձագիտական դաշտի օրակարգը «դավաճան-տգետ» քննարկումն էր:
Ասեմ ավելին՝ Ադրբեջանը ՀԽՍՀ սեփականության վկայականների ներգրավմամբ պատրաստ է այս օպերացիային ու մոտ 130-150 000 սեփականատիրոջ մասով կարծես արդեն պատրաստի գործ ունեն: (Ես չեմ բացառում, որ կադաստրային արխիվների մասով արդեն գործերի հետազոտություն սկսվել է, եթե դեռ ոչ, ուրեմն դա առաջիկայում լինելու է):
Այ դրա համար են ՀՀ-ում 2025-ի նոյեմբերից Ազգային գվարդիա ստեղծում, ֆրանսիական Բաստիոններ գնում, որ ադրբեջանցիների վերադարձի տեղային բախումներում կարողանան դրսի՝ միջազգային խաղաղապահների ներգրավմամբ իրավիճակ կառավարել:
Կկարդաք, կասեք, էս ինչ է գրել... հետո, երբ ժամանակը կգա, իրար հերթ չեք տա այս ամենի մասին գեղարվեստաթատերական ժանրի բառապաշարով խոսել...
Ինչևէ...
Մինչդեռ խոսելու ժամանակը վաղուց է անցել, հայ հանրույթն ու էլիտան դիտորդ են դարձել պետականության կորստի այս գործընթացում... մինչդեռ լուծումներ, իհարկե, կան...
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան
Հայաստանի ապագա ընտրությունները. իշխանության և նոր ուժերի պայքարը
Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև, լինելու է պատկերացումների և ճանապարհի ընտրություն։
25.11.2024СОР29 օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման և դիրքերի ամրապնդման համար
Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց, այլ Ադրբեջանն օգտագործեց միջազգային ընթարձակ լսարանը Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու, Հայաստանի դեմ նոր պահանջներ ներկայացնելու և ագրեսորի պիտակ հագցնելու ուղղությամբ:
25.11.2024