Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետությունը. ինչի՞ն իրականում պետք է պատրաստվի Հայաստանը
Նրանք ովքեր հույսները դրել են եվրոպական անվտանգային աջակցության վրա՝ շատ արագ Հայաստանը դնելու են ադրբեջանա-թուրքական նոր ագրեսիայի թիրախում:
26.11.2026
Մեզանում լայն ուշադրության արժանացավ Բաքվի բարբարոսսկան վարչախմբի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը ողջունելու առումով։
Միևնույն ժամանակ, շատ կարևոր էր այդ «ողջունման» բովանդակային հատվածը, որը կարծում եմ պատշաճ ուշադրության առարկա չդարձավ։
Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳ նախարարը մասնավորապես հայտարարել էր՝ «Տվյալ հարցի (սահմանադրության փոփոխության) վերաբերյալ վերջնական լուծում գտնելուց հետո խաղաղության համաձայնագիրը ստորագրելը հնարավոր կդառնա»։
Տեքստից ակնհայտ է, որ նա չի խոստանում, վստահեցնում կամ երաշխավորում, որ Հայաստանի նոր սահմանադրության նույնիսկ ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, այլ ընդամենը նշում է, որ դրա ստորագրումը սահմանադրական «հարցի վերջնական լուծումից» հետո հնարավոր կդառնա։ Այսինքն հայտարարվում է բացառապես ստորագրման հնարավորության, այլ ոչ թե վստահաբար ստորագրելու մասին։
Այլ խոսքերով՝ ստորագրումը ներկայացվում է ոչ թե նոր սահմանադրության վերջնական ընդունումից հետո որպես արդեն համաձայնեցված հաջորդ քայլ, այլ լոկ որպես հնարավորություն։
Իսկ հնարավորությունը կարող է այդպես էլ մնալ հնարավորություն և չդառնալ իրողություն։
Իրանագետ Վարդան Ոսկանյան
Նրանք ովքեր հույսները դրել են եվրոպական անվտանգային աջակցության վրա՝ շատ արագ Հայաստանը դնելու են ադրբեջանա-թուրքական նոր ագրեսիայի թիրախում:
26.11.2026
Գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին:
26.11.2026
Ինչքան էլ Հայաստանի կառավարությունը վստահեցնի, որ խոսքը լինելու է բացառապես Հայաստանի իրավազորության ներքո գտնվող սովորական հաղորդակցական ուղու մասին, իրականությունն այլ է։
26.11.2026