«Նոր Կուրուլթայ՝ նոր Ղազախստան․ ընտրությունները՝ որպես քաղաքական նորացման փուլ»
Ղազախստանը նոր մոդելին անցել է քայլ առ քայլ։
22.08.2026
Չկա՛ Հայաստանի չորրորդ հանրապետություն: Դա իրականում կեղծ կատեգորիա է: 1991թ-ից աշխարհը ճանաչել և ճանաչում է Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ իր հռչակման, ձևավորման, կայացման ու զարգացման բոլոր էտապներով: Իր հաղթանակներով ու պարտություններով, իր արցախյան հարցով, միջազգային իրավունքներով, անվտանգության, խաղաղության, կայունության ու բազմակողմ համագործակցության իր ազնիվ մղումներով:
Իր հերոսների ու նահատակների սխրանքների առջև խոնարհումով, իր ցեղասպանված նախնիների հիշատակի համար արդար պահանջով, իր ազգային սուրբ եկեղեցով ու լեզվամշակութային դիմագծերով, իր աշխարհասփյուռ ժողովրդի համար հայրենիք լինելով...
Սա է երրորդ հանրապետությունը, որը 35-ամյա իր ձեռքբերումբերով ու թերացումներով հանդերձ՝ եղել է, կա ու հարատևելու է:
Իսկ, չորրորդ հանրապետության մասին զրույցները միֆ են, հորինվածք, երևակայան ու չարդարացված քարոզչական հնարք:
Աստված մի արասցե, որ երբևէ գա մի իրավիճակ, որտեղ սերունդները, օտարի տիրապետության տակ, սկսեն երազել հերթական նոր հանրապետության մասին:
Աստված պահի դե յուրե և դե ֆակտո կայացած Հայաստանի երրորդ Հանրապետությունը...
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան
Ղազախստանը նոր մոդելին անցել է քայլ առ քայլ։
22.08.2026
Հակոբ Բադալյանն է գրում
21.08.2026
Չէին լինի Արցախի հայերը, չէին լինի՝ անհարմար հարցերը։
20.08.2026