4.08.2026

Կապիտուլյանտների ռեժիմը պատրաստ է ցանկացած քայլի՝ սեփական սխալները կոծկելու համար

Իշխանությունները պատրաստ են ցանկացած քայլի՝ իրենց հանցագործությունները կոծկելու համար։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի։


Մի օր հայկական ինքնությունը կուրանան, մի օր Հայ Առաքելական Եկեղեցուն կդավաճանեն, մի օր երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ կդնեն, իսկ մի օր էլ սեփական քաղաքացիների անվտանգությունը կզոհաբերեն։


Ամեն ինչ կանեն` միայն թե բավարարեն Բաքվի և Անկարայի ծավալապաշտական ու այդպես էլ չզսպվող քաղաքական ախորժակը», - գրել է նա։


 

Թեմայի այլ նորություններ