21.07.2026

ԱՄՆ-Իրան հակամարտությունը մարտահրավեր է դառնում Հայաստանի համար

The Economist-ի գնահատմամբ՝ Իրանի դեմ պատերազմը Դոնալդ Թրամփի համար վեր է ածվել ոչ միայն արտաքին քաղաքական փակուղու, այլև ծանր ներքաղաքական բեռի։ Ամերիկացիները չեն տեսնում պատերազմի հստակ նպատակը, չափելի արդյունքը կամ դրանից դուրս գալու իրատեսական ճանապարհը։


Կարծես շարքային ամերիկացիներն արդեն չեն քննարկում՝ պատերազմը հաղթանակո՞վ կավարտվի, թե՞ պարտությամբ։ Նրանք առավելապես համոզված են, որ այն երկարատև է լինելու, իսկ իշխանությունը չունի դրանից դուրս գալու ռազմավարություն։ Սա հանրային անվստահության ավելի խոր ձև է, քան պարզապես պատերազմին դեմ լինելը։


Հայաստանի համար սա առանձնապես մտահոգիչ զարգացում է։ Երկարատև ամերիկա–իրանական պատերազմը մեծացնում է Իրանի ներքին ապակայունացման, հարավային հաղորդակցության խաթարման, փոխադրումների և վառելիքի թանկացման, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի ուժային հավասարակշռության փոփոխության վտանգը։


ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան


 

Թեմայի այլ նորություններ