Կամ մենք կբուժվենք, կամ մեզ "կբուժեն"
Մենք հիմա ունենք մի հասարակություն, որը չի ուզում և պատրաստ չէ ազնիվ խոսակցության։
11.06.2026
Հունիսի 7-ին մեր ժողովուրդն ընտրատեղամասերում հերթ էր կանգնել, որպեսզի հեռացնի Նիկոլին։ Դատախազ փոխելու համար չէր հերթ կանգնել։ Ոչ էլ դատավոր նշանակելու։ Եվ ոչ էլ, առավել ևս, ընդդիմադիր մանդատների։ Ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն։
Ու հիմա ընդդիմության ցանկացած քայլ՝ լինի դա մանդատ վերցնել, կամ չվերցնել, դատախազ նշանակել, կամ չնշանակել, պետք է բխի ժողովրդի՝ իշխանափոխություն իրականացնելու պահանջից։ Դա է մեր հանրության քաղաքական պատվերը։ Ուրիշ պատվեր ընդդիմությունը չի ստացել։
Ընդ որում՝ իշխանափոխության պահանջն ապագային չի վերաբերվում։ Այսօրվան է վերաբերվում։ Ու եթե իշխանափոխության գործընթացի մեկնարկը ևս երկու-երեք օր ուշացավ, առավել ևս՝ ընդհանրապես չսկսվեց, վստահեցնում եմ՝ ընդդիմությունը ժողովրդի համար ավելի ատելի կդառնա, քան նույնիսկ Նիկոլի իշխանությունն է։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մենք հիմա ունենք մի հասարակություն, որը չի ուզում և պատրաստ չէ ազնիվ խոսակցության։
11.06.2026
Հայաստանը անսահման սիրուն երկիր է, ինքը արժանի է, որ մենք շարունակենք մեր կռիվն ու պայքարը իր հզորացման և ոտքի կանգնելու համար։
11.06.2026
Հասկանալով, որ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում:
11.06.2026