Կառապանը սկսեց, «Կալիգուլայի ձիերը» շարունակեցին. համարենք ծրագրային բանավեճը սկսվել է
Արման Աբովյանն է գրում
20.03.2026
Ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու։
Իսկ իրանական դեպքերից խիստ օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե իրադարձություններին հետևենք ոչ թե որպես պարզ մի լրահոսի, այլ ուշադրություն դարձնենք տեղի ունեցողի ռազմավարական ընթացքին։
Այդ տեսանկյունից այս պահին արդեն իսկ հստակ նշմարելի են առնվազն երեք եզրակացություններ, որոնք խիստ ակտուալ են մեզ համար՝ նաև հենց հիմա մեզանում ծավալվող պարտության քարոզի համատեքստում։
1️⃣-ԻՆ ԴԱՍ
Պատերազմում ոչ ամեն ինչ է որոշվում նյութական առավելությամբ։ ԱՄՆ և Իսրայելը բացահայտ կերպով ու բազմապատիկ անգամներ գերազանցում են Իրանին իրենց ռազմատեխնիկական հնարավորություններով, ինչը ապահովում է վերջիններիս մարտավարական հաջողությունները։ Սակայն մարտավարական հաջողությունները անպայմանորեն չեն ենթադրում ռազմավարական հաղթանակ։ Ամերիկա-իսրայելական ռազմական օպերացիան, որն, ամենայն հավանականությամբ, նախատեսված էր ավարտել մի քանի օրում (ռուսական СВО-ի առաջին տարբերակի նմանությամբ), տևում է ավելի քան երեք շաբաթ՝ առանց հստակ հաղթական ավարտի ռազմավարության։ Իրանական գրագետ դիմադրությունը (տե՛ս հաջորդ կետը), ինչպես նաև պատերազմի ելքին ուղղված ռազմավարական մոտեցումը թույլ են տալիս Թեհրանին կոմպենսացնել ռազմատեխնիկական անհավասարակշռությունը և, չնայած կրած բազմաթիվ կորուստներին, ոչ միայն շարունակել դիմադրությունը, այլև աստիճանաբար թելադրել իրեն պարտադրված պատերազմի նոր ընթացքը։
2️⃣-ՐԴ ԴԱՍ
Իրանական դիմադրության հիմքում ընկած է ռազմավարական հստակ մի մոտեցում, որը էականորեն չի փոխվել՝ չնայած ռազմաքաղաքական էլիտայի վերջին շաբաթների բազմաթիվ կորուստներին։ Այդ դիմադրությունը հիմնված է, ի թիվս այլ բաների, ասիմետրիկ (ոչ համաչափ) օպերացիոն հայեցակարգի վրա, որը ենթադրում է թշնամուն հասցնել առավելագույն վնաս՝ հստակ թիրախավորմամբ և օգտագործելով ունեցած ռեսուրսները։
Դրա վառ օրինակը կարելի է տեսնել այս օրերին Հորմուզի նեղուցում։ Աշխարհի հզորագույն նավատորմը ունեցող ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին մեծագույն ռազմավարական վնաս են հասցնում իրանական էժան անօդաչուները, արագաշարժ մոտորանավակները, ծովային ռումբերն ու կարճ հեռավորության հրթիռները, որոնք Հորմուզի նեղուցում թելադրում են խաղի նոր կանոնները։ Դա բավական է, որպեսզի համաշխարհային տնտեսությունը խաթարվի, իսկ Իրանը ստանա բանակցային հզորագույն գործիք, որը հանգեցրել է նույնիսկ հենց իրանական նավթի վրայից ԱՄՆ պատժամիջոցների մասնակի հանման։
Ոչ համաչափ հայեցակարգն ունի նաև այլ դրսևորումներ (օր.՝ հարվածել ԱՄՆ դաշնակիցներին՝ արդյունավետ կերպով մեծացնելով հակամարտության ծավալները և, այդպիսով, պատերազմը շարունակելու գինը)։ Այլ բառերով՝ Իրանը չի խաղում իրեն պարտադրված խաղը (որում կպարտվեր), այլ աստիճանաբար իր սեփական խաղն է պարտադրում ուրիշներին։ Իսկ այս նոր խաղի հիմքում ընկած է մի բացարձակ առավելություն, որը հաճախ անտեսվում է շատերի կողմից։ Անտեսվում է, բայց ոչ Իրանում, որը երրորդ դասն է։
3️⃣-ՐԴ ԴԱՍ
Երբ 19-րդ դարի սկզբին Նապոլեոնը փորձում էր արագ կերպով գրավել Ռուսաստանը, նա հաշվի էր առել շատ բան, բացի մեկից՝ եղանակային պայմանները։ Նապոլեոնի ու այլ արևմտյան բանակների՝ ռուսական հողում պարտվելուց հետո հաճախ են ասում «Գեներալ ցրտի» (Генерал Мороз) մասին (նկատի ունենալով ռուսական աշխարհի խիստ ցրտաշունչ ձմեռն ու դրանցում կռվելու անհնարինությունը), որը որպես մի անտեսանելի ուժ օգնում էր ռուսական կողմին հաղթելու։
Եթե այս գեղարվեստական անալոգիան կիրառենք Իրանի համար, ապա կարող ենք ասել, որ Իրանն ունի իր անուսադիր գեներալը. դա «Գեներալ աշխարհագրությունն է»։ Իրանական ռազմավարությունը հիմնված է այդ պետության աշխարհագրության լիարժեք գիտակցման ու դրա խելամիտ օգտագործման վրա։ Պատկերավոր ասած Հորմուզի նեղուցը և արաբական երկրները Իրանի բակում են, ուստի դրանց վրա ճնշում կարելի է բանեցնել՝ նույնիսկ ունենալով «պարսատիկ» (ռագատկա)՝ նվազագույն գործիքներ (զենքեր) սեփական զինանոցում։ Իրանական ռազմավարության հիմքում հենց այս հաշվարկն է. եթե նույնիսկ Իրանի հեռահար բոլոր հրթիռները վերանան, միևնույն է, միշտ կարելի է գտնել մի փոքր նավակ, որը Հորմուզի նեղուցում կստեղծի համաշխարհային մակարդակի խնդիրներ՝ ստիպելով բոլորին հաշվի առնել իրանական գործոնը։
Թուրքագետ Վարուժան Գեղամյան
Արման Աբովյանն է գրում
20.03.2026
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերջերս տեղի ունեցած ազատումն աշխատանքից լայն արձագանք գտավ հայ հասարակության մեջ՝ արագորեն դուրս գալով շարքային կադրային որոշման շրջանակներից:
20.03.2026
Մի ղեկավար, ով ձախողվել է արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում, այժմ փորձում է իրեն ներկայացնել որպես խաղաղության միակ երաշխավոր։
20.03.2026