Նույնիսկ «TRIPP»-ի՝ Հայաստանում կողմնակիցների շահերից չի բխում Իրանի պարտությունը
- 15.03.2026
- Վերլուծություն
- arm
- rus
Հայաստանի համար Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների մասին շատ են խոսել։
Սակայն, ըստ իս՝ մի կարևոր ռիսկային սցենար դուրս է մնացել ուշադրությունից, և դա ուղղակիորեն առնչվում է այդքան գովազդվող «TRIPP» ուղուն։
Եթե, Աստված մի արասցե, պատերազմի հետևանքով Իրանում հաստատվի ԱՄՆ-ի խամաճիկ իշխանություն, ապա այդ ուղին կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար, քանի որ, պատկերավոր ասած, Իրանի ողջ տարածքը կվերածվի «TRIPP»-ի, իսկ Սյունիքով ճանապարհն այլևս անհրաժեշտ կլինի միայն Բաքվին և Անկարային միմյանց միջև Նախիջևանով կապ հաստատելու համար՝ ընդ որում, արդեն առանց իրանական զսպող ներկայության։
Հետևաբար, որքան էլ միգուցե պարադոքսալ թվա, նույնիսկ «TRIPP»-ի՝ Հայաստանում կողմնակիցների շահերից չի բխում Իրանի պարտությունը։
Իրանագետ Վարդան Ոսկանյան
Վրացական «ալիբի» Եվրոպայում. ինչո՞ւ Փաշինյանը հիշեցրեց Թբիլիսի-ԵՄ սառեցված կապերը
Երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից խոսում է երկրի եվրոպական ձգտումների մասին, ինչո՞ւ է որպես գլխավոր խոչընդոտ մատնանշում Վրաստանի և ԵՄ-ի միջև սառեցված հարաբերությունները։
13.03.2026