Թրամպը ըստ էության խոստովանել է, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը դեմ է եղել Իրանի դեմ պատերազմին: Լրագրողների հետ զրույցում Թրամպն ասել է, թե Վենսը այդ հարցում «փիլիսոփայական մի փոքր այլ» մոտեցում ունի:
Հետաքրքիր է, որ Թրամպը խոստովանում է Վենսի մոտեցումների տարբերությունը:
Ես մի քանի անգամ ուշադրություն հրավիրեցի այն փաստին, որ այս տասը օրերի ընթացքում Վենսը ըստ էության «երեւակվել» է մի անգամ, այն էլ նրա խոսքն այն մասին էր, թե Թրամպը թույլ չի տա, որ լինի ցամաքային գործողություն:
Վենսի անհամաձայնության հանգամանքը սակայն կարող է լինել նաեւ այսպես ասած «դերերի բաշխում»՝ 2028-ի նախագահական արշավի հաշվարկով: Եթե 202-ի համար դտարկվի Վենսի թեկնածությունը, իսկ դա հավանական սցենար է, ապա այդ առումով թերեւս Իրանի պատերազմի հարցում նրա դեմ լինելը կարող է միայն օգտակար լինել Վենսի համար: Հաշվի առնելով Թրամպի «ազատ անկման» մեջ հայտնված վարկանիշը, նրա հետ անհամաձայնությունները միայն ու միայն կբարձրացնեն Վենսին ամերիկացի ընտրողների աչքում:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան