Դուք մի հատ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք. Աբովյանը՝ ՔՊ-ին
Արման Աբովյանն է գրում
03.03.2026
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի անցկացնի նախագահի ընտրություն, մինչեւ չավարտվի պատերազմը: Ըստ նրա, հրադադարը բավարար չէ:
Նախկինում Զելենսկին մտածում կամ արտահայտվում էր այլ կերպ, ասելով, որ պատրաստ է նախագահի ընտրության, բայց լինի գոնե հրադադար:
Ի՞նչ պատահեց հիմա: Ըստ ամենայնի՝ պատահեց Իրանի պատերազմը: Մասնավորապես, Զելենսկին թերեւս համարում է, որ Թրամպը հիմա բավականին զբաղված է դրանով եւ ուշադրությունը Ուկրաինայի հանդեպ զգալի կնվազի, հետեւաբար կարող է նվազել ճնշումը Զելենսկու վրա: Ավելին, ծավալվեց խոսակցություն, որ Մերձավոր Արեւելքում կա ուկրաինացի մասնագետների կարիք, որոնք փորձված են իրանյան անօդաչունների դեմ պայքարում: Զելենսկին, ըստ ամենայնի համարում է, որ այդտեղ բացվում է շահավետ առեւտրի դաշտ: Դրա մասին է թերեւս վկայում Կիեւի այն դիրքորոշումը, թե պատրաստ են տրամադրել մասնագետներ, բայց պայմանով, որ ռեգիոնի երկրներն էլ Ուկրաինային ցուցաբերեն էներգետիկ օգնություն:
Իհարկե ուկրաինացի մասնագետների թեման բացել են բրիտանացիները: Այդ երկրի վարչապետը հայտարարեց, թե պատրաստ են տրամադրել բրիտանացի եւ ուկրաինացի մասնագետներ:
Համենայն դեպս դեռ չեմ պատահել խոսակցություն ամերիկյան որեւէ ռազմական կամ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, որ նրանք արտահայտեն ուկրաինացի մասնագետների կարիք: Այլ կերպ ասած, դա բրիտանացիների բացած թեման է, ոչ թե ամերիկացիների:
Ավելին, Թրամպը հայտարարել է Սթարմերից իր հիասթափության մասին, որ թույլ չի տվել Նահանգներին օգտագործել Դիեգո Գարսիայի ռազմակայանը:
Չի բացառվում, իհարկե, որ Զելենսկու գնահատմամբ, Թրամպը Իրանի հարցում գործել է սխալվելով, եւ այդ իրավիճակից չունի լավ ելք, հետեւաբար նաեւ դա ավելի լայն իմաստով շանս է իր համար:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան
Արման Աբովյանն է գրում
03.03.2026
Վահե Դավթյանն է գրում
03.03.2026