Ամո՛թ է թոշակառուների խոցելի վիճակը նախընտրական խաղալիք դարձնելը
Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, դա անելը զուտ սեփական աթոռը պահելու համար՝ ծայրահեղ բարոյազուրկ դրսևորում։
25.02.2026
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ՝ ԵՄ պատրաստել է փաստաթուղթ, որը ներառում է Ռուսաստանին ներկայացվող պահանջներ՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում։
«Ռուսաստանը օկուպացրել է բազմաթիվ տարածքներ, և նրա զորքերը տեղակայված են տարբեր երկրներում՝ լինի դա Վրաստանում, թե Մոլդովայում։ Ուստի երկարաժամկետ խաղաղության համար պետք է հստակ լինի, որ նրանք պարտավոր են դուրս բերել իրենց զորքերը բոլոր այն օկուպացված տարածքներից, որտեղ ներկայումս գտնվում են», — հայտարարել է Կալասը։
Գուցե հարցնեք, թե ինչու՞ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը նույնիսկ հարմար առիթների դեպքում չի հիշատակում, որ Ադրբեջանը արդեն մի քանի տարի է օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Հատկապես, որ այս հարցը ծագել է ոչ վաղ անցյալում՝ ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի խնդիրների։
Սրա պատասխանը առավել քան ակնհայտ է․
միջազգային հարթակներում Հայաստանը չի բարձրացնում այդ հարցը, իսկ միջազգային գործընկերներին ներկայացվում է, թե մեր և մեր տարածքները օկուպացրած պետության միջև որևէ խնդիր չկա։
Սակայն իրականում Ադրբեջանի հետ հարաբերություններում մենք շարունակաբար միայն զիջում ենք և կորցնում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան
Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, դա անելը զուտ սեփական աթոռը պահելու համար՝ ծայրահեղ բարոյազուրկ դրսևորում։
25.02.2026
Իրականում Հայաստանի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը։
25.02.2026
Այո, այն իհարկե պահանջելու է էլէկտրաէններգիայի մեծ ծավալ, բայց կարծես թե հենց այդ ծավալը արտադրելու համար էլ ամերիկացիները դիտարկում են մոդուլային ատոմակայանի կառուցումը:
25.02.2026