Խաղաղության շոուն ֆունդամենտալ խնդիրների լուծմանը չուղղելը խնդրահարույց է
Միայն մեր ղեկավարությունն է, որը առանձնացրել է գերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացից ու իբր առանձին է դրա շուրջ բանակցում։
20.02.2026
Վաշինգտոնում կայացած Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովում, որ հրավիրել էր խորհրդի նախաձեռնող Թրամպը, քննարկվել են Գազայի վերաբերյալ հարցեր, մասնավորապես վերականգնման ֆինանսակկան եւ տնտեսական աջակցության, նաեւ կայունության վերահսկման միջազգային կոնտինգենտի ձեւավորման:
Թրամպը մասնավորապես հայտարարել է, որ Ադրբեջանը, Էմիրությունները, Կատարը, Մարոկկոն, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Ղազախստանը, Քուվեյթը եւ Ուզբեկստանը միասին պատրաստվում են հատկացնել 7 միլիարդ դոլար: Տասը միլիարդ էլ դնելու է ԱՄՆ: Այդ փողը ուղղվելու է Գազայի վերականգնմանը: Թրամպը հայտնել է նաեւ, որ Կատարը նաեւ կտա առանձին 1 միլիարդ դոլար:
Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ում իր սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար տրամադրելու պատրաստակամություն դեռեւս Խորհրդի նախաձեռնության մեկնարկին հայտնել էր Ռուսաստանը, առանց միանալու որոշման:
Վաշինգտոնում քննարկվել է նաեւ կայունության խաղաղապահ կոնտինգենտի հարց: Այստեղ իրենց զինուժի ներգրավման պատրաստակամություն են հայտնել Ինդոնեզիան, Ղազախստանը, Ալբանիան, Կոսովոն եւ Մարոկկոն: Իսկ Եգիպտոսն ու Հորդանանը հայտնել են ոստիկանության ուսուցանման պատրաստակամություն:
Կայունության միջազգային ուժերին զինուժ տրամադրելու պատրաստակամություն հայտնել է նաեւ Թուրքիան, սակայն մեծ հավանականությամբ Գազայում թուրքական ռազմական ներկայությունը անընդունելի կլինի Իսրայելի համար:
Այս ամենով հանդերձ, հետաքրքիր է, ի՞նչ էր անում ու ի՞նչ է անում Խաղաղության խորհրդում Հայաստանը, բացի իհարկե այն, որ ապահովում է Թրամպի համար «խաղաղության վիճակագրություն» եւ համապատասխան պահին Ալիեւի հետ ձեռքսեղմում իրականացնելու գործառույթ:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
Միայն մեր ղեկավարությունն է, որը առանձնացրել է գերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացից ու իբր առանձին է դրա շուրջ բանակցում։
20.02.2026
Իրանը պատրաստ է, թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական լուծումների տարբերակներին։
20.02.2026
Այնտեղ, որտեղ ազգերը առաջնորդվում են ոչ թե ստամոքսային, այլ գաղափարական առաջնահերթություններով, հաջողությունն ու հաղթանակը երաշխավորված են։
20.02.2026