ԱՄՆ-Իրան հակամարտությունը մարտահրավեր է դառնում Հայաստանի համար
Իրանի դեմ պատերազմը Դոնալդ Թրամփի համար վեր է ածվել ոչ միայն արտաքին քաղաքական փակուղու, այլև ծանր ներքաղաքական բեռի։
21.07.2026
Դե ի՞նչ, դիմում եմ նրանց, ովքեր այս օրերին մեկը մյուսին հերթ չտալով «Առաջարկ Հայաստանին» հայեցակարգի շրջանակում մեզ մեղադրում էին պրոռուսականության մեջ։
Այսպես, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին իր անվերապահ աջակցությունն է հայտնել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը և առաջիկայում սկսելու է «Առաջարկ Հայաստանին» նախագագծի քննարկումը եվրոպական մի շարք համայնքներում։
Եվ այստեղ ձեզ համար սկսում է ֆիլմի երկրորդ սերիան․ վաղվանից կարող եք մեզ մեղադրել արդեն նաև պրոեվրոպական լինելու մեջ։
Թեթևացնեմ ձեր «աշխատանքը», հաջորդիվ ՝ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը աջակցութուն է ստանալու սփյուռքի հայաշատ այլ համայնքներից՝ ԱՄՆ-ից, Մերձավոր Արևելքից, Ֆրանսիայից, Իրանից, Լատինական Ամերիկայից։ Այսպիսով, անհամբեր սպասում եմ մեր «պրոիրանականության», «պրոամերիկյանության», «պրոբրազիլականության» «պրոֆրանսիականության», «պրոմերձավորարևելյանության» մասին նոր մեղադրանքներին։
Իրականում, «Առաջարկ Հայաստանին» հայեցակարգը , ըստ էության, միակ կամուրջն է հայերի համար, որի շրջանակում աշխարհի բոլոր հայերը կարող են անմիջական մասնակցություն ունենալ Հայաստանի Հանրապետության առաջ կանգնած ճգնաժամից դուրս գալու մոտեցումների և առաջարկների ձևավորմանը։
Թեև, գուցե, դա ձեզ համար անհասկանալի է, որովհետև ձեր հիմնական գործառույթը, նպատակը և «զենքը» հայերի բաժանումն ու պառակտումն է, ոչ թե ամբողջ հայության ուժերի և հնարավորությունների միավորումը։
Եվ այո՛, մի՛ կասկածեք՝ մենք բոլորս միասին կարող ենք մեր երկիրը դուրս բերել այն փոսից, որի մեջ դուք եք մեզ նետել։
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյան
Իրանի դեմ պատերազմը Դոնալդ Թրամփի համար վեր է ածվել ոչ միայն արտաքին քաղաքական փակուղու, այլև ծանր ներքաղաքական բեռի։
21.07.2026
Հայ գերիների ազատությունը համազգային շահերի հարց է:
21.07.2026
Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը կառավարության կազմում, հրաժարվել է նաև Ազգային ժողովի պատգամավորի մանդատից։
21.07.2026