Նիկոլ Փաշինյանի «համատեղ ճանապարհային քարտեզ»-ի վտանգները
Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, ՀՀ գալու են հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթողական ծրագրերով։
12.12.2025
Սահմանադրական փոփոխությունների ողջ թնջուկն Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում այն է, որ ստեղի կառավարիչը դա ուզում է ներկայացնել որպես իր նախաձեռնություն, իսկ Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ դա իր պահանջով է արվում:
Իրականության մեջ և´Փաշինյանը, և´ Ալիևը նույն բանն են ուզում, ուղղակի Նիկոլն իր դեմքը փրկելու համար փորձում է Սահմանադրության փոփոխությունը որպես երկրի ներքին պահանջ ներկայացնել, ինչն ակնհայտորեն այդպես չէ:
Բաքվում հասկանում են կեղծ խաղաղասիրության դերը փաշինյանական իշխանության վերընտրության հարցում և փորձում են Սահմանադրական փոփոխությունների թեման շատ ավելի թանկ գնով ծախել. արանքում ինչ ընթացիկ պահանջ էլ ունեն` «սղցնում» են:
Հայ ժողովրդի համար փաստ է, որ հայաստանյան իշխանությունը զիջում է իր շահերն ու վերջին հաղթաթղթերը, որոնց վաստակելու հետ այս իշխանությունը որևէ առնչություն չունի էլ, իսկ Ադրբեջանը այս կառավարչին նսեմացնելու ճանապարհով ընդլայնում է իր ազդեցությունն ու հնարավորությունները:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան
Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, ՀՀ գալու են հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթողական ծրագրերով։
12.12.2025
Բենիամին Պողոսյանը վերլուծում է այդ համաձայնագրերի բնույթը՝ մատնանշելով դրանց հնչեղ անվանումների և փաստացի տնտեսական բովանդակության միջև եղած խզումը։
12.12.2025
Ոստիկանությունը տեղից շարժվելու փոխարեն շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել:
12.12.2025