
Իշխանությունը փորձում է վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր
- 17.09.2025
- Վերլուծություն
- arm
- rus

«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ խայտառակությունը նշանակում է, որ սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր։
Արգելված էր խոսել Արարատի, Մուշի ու Վանի մասին, Անի մայրաքաղաքի ու էրգրի մասին, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր (առնվազն պարտիականների կամ պետական պաշտոն բաղեցնողների համար), ազգային գրականությունը տարածվում էր ընդհատակյա՝ ձեռագիր (լավագույն դեպքում՝ մեքենագիր), ազգային երգերը երգում էին գաղտնի՝ գբ-շնիկների աչքերից ու ականջներից հեռու։
Բայց այն ժամանակ, եթե ոչ բարեկեցություն, ապա գոնե սոցիալական արդարություն կար, օրենք ու կարգ կար, ապահովության ու անվտանգության զգացում կար։ Այսօր, պետականության ավերակների վրա, սրանք ուզում են, որ թևածի պարտվողականության ոգին, որ որևէ մեկը չհամարձակվի խոսել Արցախի Հանրապետության, Վանի ինքնապաշտպանության ու Մուսա լեռան հերոսամարտի մասին։
Հիշե՛ք, պարտության ու նվաստացման ճարտարապետներ, դուք հողմերի պես կկորչեք վայրագ, իսկ ազգային էությունը հավերժ է մեր լեռների պես․․․
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան


Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել. ՄԱՄՈՒԼ
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
18.09.2025
Արցախի ինքնորոշման իրավունքը դե յուրե ճանաչված է. քաղաքագետ
Չկա որեւէ առնվազն հրապարակային փաստաթուղթ, որը կվկայի, որ այդ իրավունքը ճանաչված է իրացման որեւէ սահմանափակումով:
17.09.2025