15.09.2025

Փաշինյանը «որդեգրեց» Տեր Արամին՝ որպես «հոգևոր կցորդ»

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը չի սահմանափակվում ներքաղաքական բանավեճով։


Այն արտացոլում է շատ ավելի վտանգավոր միտում․ հոգևոր իշխանությունը զավթելու փորձ։


Վարչապետը, իր ձեռքում կենտրոնացնելով պետական լծակները, այժմ փորձում է հաստատել վերահսկողություն նաև հոգևոր ոլորտում։


Տեր Արամի «առանձնահատուկ դերը» ակնհայտ է․ նա ներկայացվում է որպես եկեղեցու ներսում իշխանության խոսափող, բայց իրականում կոչված է ծառայել վարչապետի քաղաքական ծրագրին։


Սա արդեն սովորական քաղաքական գործընթաց չէ, այլ պետական հաստատությունների արժեզրկում և դրանց փոխարինում՝ աղանդավորական բնույթի կառույցով, որտեղ առաջնորդը Փաշինյանն է, իսկ «հոգևոր մարգարեն»՝ Տեր Արամը։


Այս քայլով վտանգվում է ոչ միայն եկեղեցու անկախությունը, այլև Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքները։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց