
Ալիևը հետևողականորեն փորձում է պահպանել «միջանցքային տրամաբանությունը»
Նա պնդում է, թե Սյունիքի ճանապարհը բացվելու է ոչ թե Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո, այլ՝ հատուկ կարգավիճակով։
09.09.2025Այսօր փորձեցի դիտել Սամվել Կարապետյանի փաստաբանների մամուլի ասուլիսը, բայց չկարողացա։ Սարսափելի զայրույթ առաջացրեց։ Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն խայտառակությունը, որ մարդը, ով այսքան շատ է տվել Հայաստանին, այսօր բանտում է միայն այն պատճառով, որ Փաշինյանը մահու չափ վախենում է կորցնել իշխանությունը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Փաշինյանը կալանավայրերը լցնում է քաղաքական բանտարկյալներով՝ Կարապետյան, երկու արքեպիսկոպոս, պատգամավորներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական ակտիվիստներ։ Ավելի քան երկու տասնյակ մեր հայրենակիցներ այսօր կալանքի տակ են միայն այն բանի համար, որ համարձակվել են հակադրվել։ Սա արդարադատություն կամ ժողովրդավարություն չէ։ Սա վենդետա է։
Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար, բայց դա հարվածելու է հենց իրեն։ Հայ ժողովուրդը գուցե շատ բանի հետ կարող է հաշտվել, բայց չի հանդուրժի Փաշինյանի բռնատիրությունը։ Նրա բանտերն ու նրա պարանոյան նրան հետապնդելու են և դառնալու են իր իշխանության կորստի գլխավոր պատճառներից մեկը»:
Նա պնդում է, թե Սյունիքի ճանապարհը բացվելու է ոչ թե Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո, այլ՝ հատուկ կարգավիճակով։
09.09.2025Բաքուն ու Անկարան իրենց նախընտրությամբ Հայաստանն այս կամ այն կողմ են անում, լեգիտիմացնում իրենց ռազմական հանցագործություններն ու սրբագրում տարածաշրջանի պատմությունը:
09.09.2025Նոր իշխանության հայտ ներկայացնող ուժերի խնդիրն է՝ այդ էմոցիան չվերածել պարզապես ողբի առարկայի, այլ այն հաշվի առնելով՝ գտնել քաղաքական լուծումներ։
09.09.2025