14.08.2025

Վաշինգտոնյան հռչակագիր․ Թրամփը՝ որպես գործընթացի վկա, ոչ թե կողմ

Մեր իշխանությունները և նրանց սպասարկող քաղաքական և հասարակական գործիչները Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը ներկայացնում են որպես եռակողմ փաստաթուղթ, որը ենթադրում է եռակողմ պարտավորություններ։


Բնականաբար մեզ հերթական անգամ խաբում են։


Իրականում Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը երկկողմ է և ստորագրվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է որպես գործընթացի վկա, ոչ թե կողմ, ոչ թե երաշխավոր, այլ՝ վկա։


Ասածս ապացուցելու համար ներկայացնում եմ փաստաթղթի պաշտոնական անգլերեն տարբերակում ԱՄՆ նախագահի անվան կողքին նշված «Witnessed by:» (թարգմ.՝ «Վկայի կողմից») ձևակերպումը։


Հայալեզու տարբերակում ՀՀ կառավարության նույն էջում այդ նշումը հասկանալի պատճառներով բացակայում է…


Նախ, եկեք մեր ժողովրդին չխաբենք, ասենք այն, ինչ կա իրականում, ինչպես նաև համոզված եմ, որ եթե բանակցող ունենայինք, մենք ԱՄՆ-ի հետ երկկողմ կկնքեինք և Ադրբեջանին չէինք դարձնի միջանցքի փայատեր։
ԱՄՆ-ի հետ կլինի երկկողմ հռչակագիր, բայց միայն իշխանափոխությունից հետո։


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյան



 

Թեմայի այլ նորություններ