
Հայաստանը համաձայնվում է զիջել իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը
Իրական վրդովեցնող հանգամանքը ոչ թե այն է, թե այս գործարքը «լավ» է, թե «վատ», այլ այն, որ այն ընդհանրապես գոյություն ունի։
08.08.2025Ուկրաինացիները ոգեւորվել էին Արցախում մեր պարտությամբ։ Շնորհավորում էին Ադրբեջանին, հույս ունենալով, որ դա նախադեպ կդառնա իրենց համար ու իրենք եւս կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը։
Ամենայն հավանականությամբ պատահականություն չէր, որ Ռուսաստան-ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ։ Ուկրաինացիները չէին հասկանում, որ իրականում Արցախի անկումն էր նախադեպ Ուկրաինայի մասնատման համար։
Պատերազմի ժամանակ Վրաստանը փակել էր իր օդը Ռուսաստանից Հայաստան եկող ռազմական օգնության համար, իսկ Իսրաելից ու Թուրքիայից եկող ռազմական օգնության համար իրենց օդն ու ցամաքը բաց էր։ Վրացիներն էլ էին կարծում, որ Հայաստանի պարտությունն իրենց համար հնարավորությունների դուռ է բացում։ Արդյունքում ոչ միայն Աբխազիան ու Հարավային Օսիան չվերադարձրեցին, այլ կարող են կորցնել տարանցիկ երկիր լինելու իրենց, ռագիոնալ առումով, թելադրող դերը, աշխարհաքաղաքական ու տնտեսական հնարավորությունների հետ միասին։
Պատերազմի ժամանակ Իրանը երկու շաբաթով փակել էր Հայաստանի հետ սահմանը, Ռուսաստանից Հայաստան եկող ռազմական բեռների համար, իսկ պատերազմից հետո շնորհավորեց Ադրբեջանին։ Իսկ Իրանի այսօրվա նախագահն ու իր որդին հրապարակային կերպով Սյունիք ճանապարհի բացման քարոզն են անում։ Սա է Իրանի "խորաթափանց" քաղաքականության ողջ խորությունը։
Հայաստանի ռեժիմի կողմից վարած քաղաքականությունն իմաստ չունի քննարկել, նրանք ուղղորդված կերպով հենց այս արդյունքներն էին հետապնդում։ Դա է իրենց իշխանության գինը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան
Իրական վրդովեցնող հանգամանքը ոչ թե այն է, թե այս գործարքը «լավ» է, թե «վատ», այլ այն, որ այն ընդհանրապես գոյություն ունի։
08.08.2025Տեղեկատվական արտահոսքեր, բայց իշխանությունը մնում է քար լռության մեջ:
08.08.2025Մեր տարածքը կարող է դառնալ մեծ խաղերի օբյեկտ, եթե մենք ինքներս չձևավորենք սեփական օրակարգ:
08.08.2025