Ճիշտ իշխանության դեպքում, անգամ մեկ գրամ հայկական արյուն ունեցող մարդը կծառայեցվեր ազգային–պետական շահերին ու նպատակներին։
Միայն այսպիսի իշխանության դեպքում էր հնարավոր ո՛չ միայն հայկական հեռավոր արմատներ, այլև Հայաստանում բնակվող հայերին օտարել պետության շահերից, հակադրել միմյանց ու ներքին քաոս ստեղծել։
Հ․Գ․ Հանուն արդարության, այնպես չի, որ նախկինում իրացվել է հայկական գլոբալ ներուժը, բայց առնվազն այսքան ներքին ատելություն չի եղել, պետական պաշտոնյան թշնամուն թողած ազգակցի նկատմամբ չի՛ օգտագործել ամենաճղճիմ բառամթերքը, սեփական ժողովրդին ըստ բնակության արեալի չի անվանել օտար կայսրության շահերի պաշտպան․․․
Հայկական գլոբալ ներուժը չեզոքացնելու թշնամական ծրագիրն ամբողջ թափով իրացվում է․․․
Քաղաքագետ Արա Պողոսյան