23.07.2025

Արկածախնդիրների քաղաքականությունը հիմա էլ Հայաստանն է կանգնեցրել նոր մարտահրավերների առաջ

Որքան էլ Փաշինյանը փորձում է փախչել 44-օրյա պատերազմից ու դրա հետևանքներից, իր կառուցողական գործընկեր Ալիևն անընդհատ հիշեցնում է, որ իր համբերության բաժակը լցվել է և քաղաքական որոշում է կայացրել վերջինիս` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումից հետո:


Ավելին, երբ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը անոնսեց բանակցությունների տապալման և իր հետագա անելիքների մասին, նույն այս իշխանությունը դրան լրջորեն չմոտեցավ, չնախապատրաստվեց, ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեց և հետևանքը ծանր պատերազմն էր, Արցախի կորուստն ու հազարավոր մարդկային նահատակությունները:


Դեռ չեմ խոսում դրան հաջորդած հարձակումների և ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստների մասին:


Արկածախնդիրների քաղաքականությունը հիմա էլ Հայաստանն է կանգնեցրել նոր մարտահրավերների առաջ, որի պայմաններում միակ բանը, որը արդյունավետորեն կարողանում է կատարել բռնապետը, մարդկանց մոլորեցնել է և իր նախաձեռնած պարտությունները հաղթանակ ծախելը:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 

Թեմայի այլ նորություններ