
Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին
Սուրեն Սուրենյանցն է գրում:
10.07.2025Մինչ բոլորս զբաղված ենք այս կամ այն գռեհկաբանություններով համեմված հերթական գրառումը, ինչ-մեկի կիսագողական բառապաշարով Հ1-ի ելույթը, խորհրդարանում փողոցային քաշքշուկը կամ այլ խիստ «արդիական» հարցեր քննարկելով, տեղի է ունենում Հայաստանի փաստացի ներկառուցման գործընթաց «Թուրանի»՝ պատրանքայինից աստիճանաբար միս ու արյուն ստացող ծրագրում։
Ինչպես Արցախի պարագայում, մեր վերնախավերն այդպես էլ չհասկացան, որ թշնամու համար չկա առանձին վերցրած Արցախյան հիմնախնդիր, այլ դրված է ամբողջ Հայաստանի հարցը, նույն կերպ էլ այժմ մեր քաղաքական, հասարակական, մտավորական, տնտեսական և այլ վերնախավերը չեն ցանկանում առերեսվել այն իրականության հետ, որ հենց այդ թշնամական քաղաքանության շարունակությունն է Հայաստանի ներկառուցման փորձը «Թուրանի» շրջանակներում, որն, ի դեպ, ցավալիորեն, հենց Հայաստանի ներսում ունի ազդեցիկ աջակիցներ։
Տխրեցուցիչն այն է, որ մանր-մունր այս օրակարգերում մաշվելով, մեր հասարակությանն առաջնորդելուն միտված վերնախավերը չեն էլ նկատում, որ Հայաստանի զինանշանի առասպելական Արարատն, ի վերջո, ոչ թե փոխվելու է մեզ համար ոչ պակաս սրբություն Արագածով, այլ, պատկերավոր ասած, թուրքական բանջարանոցներում աճեցված լոլիկի պատկերով, որի առքուվաճառքն էլ, Աստված մի արասցե, դառնալու է ազգային «ամենավեհ» երազանքը։
Արևելագետ Վարդան Ոսկանյան
Սուրեն Սուրենյանցն է գրում:
10.07.2025Արա Պողոսյանն է գրում:
10.07.2025