
Այս անգամ ի՞նչ է խոստանալու հանուն թղթի կտորի
Հուլիսի 10-ին ԱՄԷ Աբու-Դաբի քաղաքում կհանդիպեն Ադրբեջանի դիկտատորն ու Հայաստանից Փաշինյանը։
09.07.2025Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպում են Աբու Դաբիում: Սա ինքնին ուշագրավ լոկացիա է: Նրանց հանդիպումները մինչեւ հիմա ըստ էության տեղի են ունեցել կամ եվրոպական կամ ռուսական հարթակներում: Այլ հարթակ չեմ մտաբերում, որտեղ կայացած լինի նրանց միջեւ հանդիպում:
Իսկ հարթակների ընտրությունը բացարձակապես պայմանավորված չէ ճաշակով կամ աշխարհագրությամբ: Հարթակների ընտրությունը ինքնին իր մեջ պարունակում է որոշակի քաղաքական տողատակեր: Հենց այդ առումով էլ ուշագրավ է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ունի լիովին նոր ռեգիոնալ լոկացիա՝ Միացյալ Էմիրություններ, այսինքն՝ Մերձավոր Արեւելք-Ծոց:
Սա նշանակու՞մ է, որ տեղի է ունենում հայ-ադրբեջանական պրոցեսի որոշակի շարժ դեպի այդ աշխարհաքաղաքականություն, պայմանական ասած՝ դեպի Գլոբալ հարավ: Ինչու՞ եմ անում այս հարցադրումը:
Դարձյալ հիշեցնեմ, որ հունիսի 24-27-ը Պեկին այց կատարած Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին Պեկինից հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ: Սա կարո՞ղ էր նշանակել, որ Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպման կազմակերպման հարցում ուրույն դեր ունի Չինաստանը, որը հավակնում է լինել Գլոբալ հարավի առաջնորդողը: Ավելին, դեռեւս 2025-ի ապրիլին Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հայ-չինական հարաբերության վերաբերյալ իր հոդվածում գրեթե ուղիղ ձեւակերպել էր Հայաստանից Չինաստանի աշխարհաքաղաքական ակնկալիքը՝ դիրքավորում Գլոբալ հարավի դաշտում:
Ադրբեջանի հետ, ինչպես գիտենք, Չինաստանն ունի ռազմավարական գործընկերության հարաբերություն: Սա ամենեւին եմ ասում եզրակացնելու համար, որ Չինաստանն է այս հանդիպման կազմակերպիչը: Բայց, Չինաստանը թերեւս ունի էական դեր:
Այյս ֆոնին կարող է հակասական թվալ նախօրեին Մարկո Ռուբիոյի արած հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման հավանականության կամ ակնկալիքի մասին:
Սա հիմք է դարձել տեսակետի, որ ԱՄՆ իրականացնում է ոչ հրապարակային ջանք:
Ինքս հակված եմ կարծել, որ ԱՄՆ ավելի շուտ փորձում է արձագանքել իր գլխավոր մրցակից Չինաստանի «թավշյա» ջանքին:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան
Հուլիսի 10-ին ԱՄԷ Աբու-Դաբի քաղաքում կհանդիպեն Ադրբեջանի դիկտատորն ու Հայաստանից Փաշինյանը։
09.07.2025Ռուբիոն Թրամփին հայտնել է, որ հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն։
09.07.2025Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր դաշտի խաղացողներն ունեն մեկ անելիք` կա´մ քաղաքական խորհրդակցություններ սկսել օրակարգում առկա կառավարության անվստահության պրոցեսի շուրջ կա´մ առաջարկել այլ լուծում, որը կբխի երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակից:
09.07.2025