
Գողն ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին»
Եթե Նիկոլն իրեն հասանելիք պատիժը կրեր ամբողջ ժամկետով, ապա ․․․ Բայց դե պատմությունը «եթե»–ներ չի սիրում։ Ունենք այսօրվա պատկերը, որը պետք է փոխենք։
04.07.2025Արդեն քանի օր է Բագրատ Սրբազանը կալանավորված է։ Արդեն քանի օր է կալանավորված է նաև Միքայել Սրբազանը… Սա դառնում է նոր նորմալություն։ Իշխանությունները մի քանի օր կսպասեն մինչ այդ միտքը լավ մարսվի հանրության կողմից, հետո կգնան հաջորդ արքեպիսկոպոսի ետևից։ Հնարավոր է՝ միանգամից Կաթողիկոսի։ Ու մարդիկ դա էլ կմարսեն։
Իհարկե, կլինեն դժգոհություններ։ Հնարավոր է՝ Հովիկ Աղազարյանն ու էն մյուսը առաջարկեն հիմա էլ Վեհափառի թեկնածությամբ իմպիչմենթի գործընթաց սկսել։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, իհարկե, շատ արագ կմիանա այդ առաջարկին ու երկու րոպե անց կսկսի մեղադրել «Պատիվ Ունեմ» խմբակցությանը, թե նույնը չեն անում… Մի խոսքով՝ սցենարը պարզ է, մանրամասն շարադրելու կարիք չկա։
Բայց ի՞նչ կունենանք վերջնարդյունքում։ Հիասթափված, կոտրված ու աշխարհով մեկ խայտառակ եղած ժողովուրդ։ Եվ ոչ միայն… Կրկին՝ չթվարկեմ. բոլորն ինձնից լավ են հասկանում, թե ինչ կունենանք և ինչ այլևս չենք ունենա։
Ու ահա այս «ուրախ» հեռանկարների լույսի ներքո հարց ունեմ «Հայաստան» խմբակցությանը։ Հարգելիներս, ի՞նչ վիճակում է Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու դարձնելու գործընթացը։ Ստացվու՞մ է համոզել, թե՞ ոչ։ Նորություն կա՞։
Լավ, Միքայել Սրբազանը չի ուզում, Դավիթ Համբարձումյանըլ «լավը չէ», բա հետո՞։ Սպասենք Կաթողիկոսին էլ կալանավորե՞ն, թե՞ Սահմանադրություն փոխեն։ Իսկ միգուցե սպասենք ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական զորքերը երկրից հանելուն, «խաղաղության պայմանագրի» ստորագրելուն… Ինչի՞ն սպասենք, ասացեք խնդրում եմ։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Եթե Նիկոլն իրեն հասանելիք պատիժը կրեր ամբողջ ժամկետով, ապա ․․․ Բայց դե պատմությունը «եթե»–ներ չի սիրում։ Ունենք այսօրվա պատկերը, որը պետք է փոխենք։
04.07.2025Կարելի՞ է Սահմանադրությունը փոխել. ոչ միայն կարելի է, այլև գուցե պետք է։
04.07.2025«Հրապարակ» թերթը գրում է.
04.07.2025