
Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես, ամբարտավան ու շահամոլ զույգի ձեռքերում. Զուրաբյան
Լևոն Զուրաբյանն է գրում:
26.06.2025Ներհասարակական երկխոսության բացակայությունը ռադիկալացնելու է հասարակական բոլոր շերտերը։ Երկրի ներսում ստեղծելով թշնամիների կերպարներ։ Հասարակական ամեն շերտ իր համար ընտրելու է սեփական թշնամին ...
Նկատելի է հասարակության ստրատիֆիկացիան (շերտավորում) բացասական իմաստով, այն աստիճան, որ հասարակական մի շերտի երկխոսությունը մյուս շերտի հետ տաբու է, կոմպրոմատի նման մի բան։
Ճիշտ այսպիսի մթնոլորտ էր ստեղծվել 1790-ականներին Ֆրանսիայում Ֆրանսիական Մեծ հեղափոխության նախօրեին։
Ֆրանսիան կարող էր իրեն թույլ տալ, իսկ Հայաստանը չի կարող նման շռայլություն իրեն թույլ տալ, և որպես պետական ու հասարակական կյանքի կազմակերպման երաշխավոր ու պատասխանատու սովորաբար և սահմանադրորեն հենց իշխանություններն են, որ պետք է գնային հանրային լայն երկխոսության, եթե անգամ դա իշխանության փոփոխություն է պահանջում։
Բայց Հայաստանում կարծես թե նման բաներ հետաքրքիր չեն, ու գործում է մեկ սկզբունք. «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»:
Սա‘ է հայկական քաղաքական իշխանությունների կրեդոն, ինչպես որ Ֆրանսիայում էր. «Ես եմ պետությունը»:
Քաղաքագետ Արա Պողոսյան
Լևոն Զուրաբյանն է գրում:
26.06.2025Րաֆֆի Հովհաննիսյանն է գրում:
26.06.2025