19.06.2025

Գույքի ազգայնացումը չպետք է շփոթել բոլշևիկյան ռեկվիզիցիայի հետ. Դանիելյան

Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որևէ սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, որ վերջինիս էլ իբր դրդի դիմելու հակազդման քայլերի: Այն լրջագույն բեռ է հենց պետության համար։ Այս մասին facebook–ի իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Գույքի ազգայնացումը չպետք է շփոթել գայթակղիչ բոլշևիկյան ռեկվիզիցիայի հետ, քանզի այս դեպքում գույքի սեփականատիրոջը շուկայական արժեքով պետությունը ամբողջովին հատուցում է ոչ միայն գույքի արժեքը, որը կարող է գերազանցել մի քանի հարյուր մլն դոլարը, այլև պատճառված վնասները: Ազգայնացման արդյունքում պետությունը ոչ միայն ստանձնում է կառավարման արդյունավետությամբ պայմանավորված ֆինանսական ռիսկերը, այլև զրկվում է մի շարք բյուջետային մուտքերից: Այս ամենը հակասում է ներդրումային ողջամիտ քաղաքականությանը:


Իրականում խելամիտ կլիներ պետության սեփականությունը առաջնահերթ վերականգնել ընդերքի նկատմամբ, քանզի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, հատուցման առնչությամբ գումարներն անհամեմատ փոքր են, երաշխավորվում է պետբյուջեի հսկայական մուտքեր և, վերջապես, շահագործման կտրվածքով առանձնակի բարդություններ չկան»։

Թեմայի այլ նորություններ