6.06.2025

Ալիևյան թատրոնը այն աստիճանի է հասել, որ «մոռանում են» պատերազմի ժամանակագրությունը

Բաքվի դատարանում շարունակվում է մեր հայրենակիցների նկատմամբ «դատավարությունը»։ Վերջին դատական նիստում հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իբր 2020թ․պատերազմի ժամանակ քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել մի շարք բնակավայրերում, այդ թվում Աղդամում։

Ալիևյան թատրոնը այն աստիճանի է հասել, որ «մոռանում են» պատերազմի ժամանակագրությունն ու իրադարձությունները։

Աղդամը մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ը եղել է հայկական վերահսկողության ներքո և պատերազմի ժամանակ որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել։

Սրանք փաստեր են, որոնք պետք է դառնան Հայաստանի իշխանությունների պատասխանը՝ ուղղված առաջին հերթին միջազգային հանրությանը, ովքեր պետք է հստակ գնահատական տան այս ամենին։


"Ապրելու երկիր" կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան

Թեմայի այլ նորություններ