
Լավրովի այցը փակեց Հայաստանի հետ անվստահության շրջանը (հարցազրույց)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան մայիսի 20-21-ին դարձավ նշանակալի իրադարձություն:
22.05.20252025 թ. առաջին եռամսյակում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով։
Թվում է՝ դրական միտում է, սակայն մակրոտնտեսական այս թվերի հետևում նկատվում են կառուցվածքային լուրջ խնդիրներ։
Մասնավորապես՝ վերամշակող արդյունաբերությունը՝ տնտեսության առանցքային ոլորտներից մեկը, շարունակել է անկումը՝ ցուցադրելով 21,1 % հետընթաց։ Իսկ երկրի ՛՛տնտեսական լոկոմոտիվի՛՛՝ հանքաարդյունաբերության անկումը կազմել է 10,5%:
Սա խիստ մտահոգիչ հանգամանք է, քանի որ վերամշակող հատվածը ոչ միայն արտադրության, այլև արտահանման և տեխնոլոգիական զարգացման հիմքն է։
Աճի հիմնական շարժիչ ուժը կրկին ծառայությունների ոլորտն է՝ հատկապես ՏՏ-ն ու հեռահաղորդակցությունները (+ 16,2%), ինչպես նաև առևտուրը (+ 5,6%), որոնք ապահովում են արագ շրջանառություն, բայց չեն ստեղծում նյութական հիմք։ Չմոռանանք նշել նաև շարունակաբար արհեստականորեն փչվող շինարարական փուչիկը, որը ս.թ. առաջին եռամսյակում աճել է 14%-ով:
Արդյունքում՝ ստանում ենք չափազանց խոցելի տնտեսական համակարգ: Տնտեսությունն աճում է, բայց առանց արդյունաբերական բազայի ամրապնդման, ինչը սրում է արտաքին առևտրային անհամամասնությունները և խորացնում արտաքին կախվածությունը։
Այս պայմաններում անթույլատրելի է կառավարության շարունակական թողունակությունը արտադրական ոլորտի հանդեպ։ Եթե պետական քաղաքականության առանցքում շարունակի մնալ կարճաժամկետ ցուցանիշների մոլուցքը՝ առանց ռազմավարական ուղղվածության վերամշակող արդյունաբերության վերակենդանացմանն ու տեխնոլոգիական բազայի ձևավորմանը, ապա տնտեսական աճի թվերն ընդամենը դառնալու են թվաբանական մանիպուլյացիայի գործիք՝ իրական զարգացման բացակայության պայմաններում։
Արդյունքում ոչ միայն խորանալու է տնտեսության կառուցվածքային խեղվածությունը, այլև տոտալ կախվածություն է ձևավորվելու ծառայություններից և ներմուծումից՝ զրկելով երկիրը տնտեսական ինքնիշխանությունից։
Ուստի անհրաժեշտ է ոչ թե կոսմետիկ, այլ արմատական շրջադարձ՝ հստակ քաղաքական կամքով՝ արտադրության ազգային ռազմավարության որդեգրում, ներդրումային ռեսուրսների նպատակային մոբիլիզացում և արդյունաբերական վերականգնման ծրագրի մեկնարկ։ Սա քաղաքական վճռականության հարց է, այլապես տնտեսական անվտանգությունը մնալու է դեկլարատիվ բառամթերքի մակարդակում։
Էներգետիկայի փորձագետ Վահե Դավթյան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան մայիսի 20-21-ին դարձավ նշանակալի իրադարձություն:
22.05.2025Ադրբեջանն ակտիվացնում է հակաքրիստոնեական և զավթողական քաղաքականությունը։
22.05.2025Ալիևը պահանջում է պարզաբանում՝ երբ կվերադառնան ադրբեջանցիները:
22.05.2025