16.05.2025

Զրոյական գիտելիքներով մարդիկ խոսում են բանակի զարգացման մասին

Զրոյական գիտելիքներով ու նեղ աշխարհայացքով մարդիկ խոսում են բանակի զարգացման և դրանում իրենց նախաձեռնությունների մասին` չհասկանալով, որ իրադարձությունների ներկայիս դինամիկան գրեթե ամբողջապես փոխել է 20, 15, 10 և նույնիսկ 5 տարի առաջվա դասական մոտեցումները:


Ներկայիս ռազմական ագրեսիաներն իրենց բնույթի և մասշտաբի մեջ լրիվ այլ առաջնահերթություններով են վարվում ու ով դա չի հասկանում և դրան համարժեք չի գործում, անկախ զորքերի թվից ու սպառազինության ծավալներից, հաջողելու շանս չունի:


Հայաստանում իշխանության ծավալած խոսույթը զինված ուժերի ապագայի վերաբերյալ ցույց է տալիս, որ եթե նույնիսկ այդ տեսլականի մեջ բանակ կառուցվի, ապա այն որևէ լուրջ մարտական խնդիր լուծելու հնարավորություն չի ունենա:


Վատնված գումարներ, ռեֆորմների տակ ներկայացվող անարդյունավետ ծրագրեր և ամենավտանգավորը` նպատակաուղղված քայլեր անվտանգության համակարգի ֆունդամենտի ոչնչացման ուղղությամբ:


 «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Թեմայի այլ նորություններ