
Գյումրին ճնշման տակ․ իշխող կուսակցությունը փորձում է քանդել ընդդիմադիր մեծամասնությունը
Նրա խոսքով՝ Գյումրիի քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև խորացման միտում ունի։
08.05.2025Նոր ճգնաժամը Հնդկաստանի և Պակիստանի միջև կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև Հայաստանի համար։ Քաշմիրում կամ այլ շրջաններում ռազմական էսկալացիան սպառնում է խաթարել տնտեսական և տեխնոլոգիական հարաբերությունները, որոնց հիմքում ընկած են հայ–հնդկական համագործակցությունները։
Ինչպես ABC Մեդիա-ի հետ զրույցում նշել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, «Տեխնոլոգիական աշխարհն այսօր գլոբալ բնույթ է կրում, և ցանկացած պատերազմ կարող է խզել կապերը, կասեցնել նախագծերը, վերագրանցել շահառուներին։ Հայկական ստարտափներից շատերը սերտ գործակցում են հնդկական թիմերի հետ՝ պատվիրելով ծրագրավորման ենթահանձնարարական աշխատանքներ, վեբ ծառայություններ կամ հաճախորդների տեխնիկական աջակցություն։ Մյուսները, իրենց հերթին, օգտագործում են հնդկական տեխնոլոգիական հարթակներ»։
Նրա խոսքով, «բացի այդ, Հնդկաստանը նաև ակտիվ դերակատար է Հյուսիս–Հարավ և Հարավ–Արևմուտք միջանցքների ծրագրերում։ Հայաստանը ներգրավված է մի շարք խորհրդակցությունների, նախագծերի և քննարկումների մեջ՝ ինչպես փորձագիտական, այնպես էլ պետական մակարդակով։ Հետևաբար, սահմանային լարվածությունը կարող է շեղել ուշադրությունը և նվազեցնել համագործակցության ակտիվությունը»։
Հայաստանն ու Հնդկաստանը տարեցտարի խորացնում են համագործակցությունը՝ հատկապես ՏՏ ոլորտում։ Հնդկաստանը համաշխարհային արդյունաբերության խոշոր հանգույցներից մեկն է, որտեղ տեղակայված են հարյուրավոր կորպորացիաների ինժեներական կենտրոններ ու տեխնիկական ծառայություններ։ Տեղեկատվական ու տեխնոլոգիական ծառայությունների արտահանումը կազմում է միլիարդավոր դոլարներ։
Անհնար է անտեսել նաև զենքի մատակարարման հարցը։ Վերջին տարիներին հնդկական ռազմարդյունաբերական շուկան դարձել է հայ–հնդկական օրակարգի մի մասը, և ռազմական բախումների խորացումը կարող է բացասաբար անդրադառնալ այս ուղղությամբ ձեռք բերված հնարավորությունների վրա։
Այս համատեքստում Հնդկաստան–Պակիստան լարվածության հնարավոր սրացումը մեզ համար ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տնտեսական և տեխնոլոգիական սպառնալիք է։ Հայկական ՏՏ ոլորտը վերջին տասնամյակում ինտենսիվ կերպով դուրս է եկել գլոբալ շուկա՝ ինչպես արտադրանքի, այնպես էլ գործընկերային ձևաչափով, և Հնդկաստանն այս փոխհարաբերություններում ունի առանցքային դերակատարում։
Նրա խոսքով՝ Գյումրիի քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև խորացման միտում ունի։
08.05.2025Նիկոլը հարցերին պատասխանելու փոխարեն կրկին ընկավ (վերջին շրջանում ավելի հաճախ է դա տեղի ունենում) հիստերիայի մեջ։
08.05.2025Մոսկվայի հանդիսավոր շքերթին ոչ թե 100-ից ավելի հերոսներ տված, պատերազմում բազմաթիվ գեներալներ, մարշալներ, զորահրամանատարներ ունեցած հայ ժողովուրդն է մասնակցում, այլ խորհրդային տեխնիկայի մի մասը վառելիքով ապահոված ու հետագայում քաղաքական մանրադրամ դարձրած Ադրբեջանը:
08.05.2025