
Անասնագողությո՞ւն, թե քաղաքական առեւտուր. ինչ է կատարվում Գյումրիի ավագանիում
Եթե ընդդիմությունը չի կարողանում գտնել մի քանի տասնյակ սկզբունքային մարդ, որոնց հնարավոր չէ «գողանալ», ապա հենց իր մեջ պետք է փնտրի խնդիրները:
06.05.2025VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է․
«Վարչապետի աշխատակազմից խուսափում են հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Միայն ԱԺ նախագահն է կարծիք հայտնել, թե ճիշտ կլինի, որ Փաշինյանը մասնակցի։ Մեզ ասացին, որ հապաղումը պայմանավորված է ոչ այնքան ՔՊ-ում առկա տարակարծություններով, քանի որ սորոսականները դեմ են Մոսկվա գնալուն, որքան արտաքին գործընկերների սպառնալիքներով, որոնք հայտարարել են, որ շքերթին որեւէ ղեկավարի մասնակցությունն անհետեւանք չի մնա։
Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ իրենց մասնակցությունը չեղարկեցին Հնդկաստանի, Հունգարիայի, Սլովակիայի վարչապետերը: Կայա Կալլասի եւ Զելենսկու սպառնալիքները, ըստ էության, արդյունք են տվել։ Սակայն Փաշինյանը հակված է մեկնել, եթե ֆորս-մաժոր չլինի:
ԱԺ ՔՊ-ից միայն ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը կմեկնի նրա հետ, քանի որ ՌԴ-ն մերժում է շատ ՔՊ-ականների, որոշ սորոսականներ անգամ պերսոնա նոն գրատա են հռչակված՝ նրանց մուտքը Մոսկվա արգելված է։ Ինչ վերաբերում է շքերթին հայկական զորամիավորում ուղարկելու ՌԴ առաջարկին, ապա մեր աղբյուրները փոխանցում են, որ, ի տարբերություն Ադրբեջանի, զորամիավորում չի մեկնի»:
«Հրապարակ» թերթը գրում է․
«Իշխանությունը Վանաձորում նախատեսում է ամռան վերջին կամ աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնել ու 2026 թ. համապետական ընտրություններից առաջ ամրապնդել դիրքերը ՀՀ երրորդ քաղաքում, նաեւ՝ հաղթահարել Գյումրու ընտրությունների պարտության ամոթը։ Այդ նպատակով ուժեղ կոնֆիգուրացիաներ են մտածում: Սցենարներից մեկն այն է, որ ՔՊ ցուցակը կգլխավորի Լոռվա մարզպետ Արամ Ղազարյանը, որը ոստիկանության ոլորտի երկարամյա աշխատակից է, մեծ շրջապատ, ազդեցություն ունի: Մյուս ուժը կգլխավորի Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանը՝ Ական, որին Փաշինյանը նշանակեց՝ հատուկ նրա համար օրենքում փոփոխություն կատարելով։ Կիսագողական Ական առաջադրվել էր Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ կուսակցությունով, այս անգամ էլ նույն կուսակցությամբ թերեւս կառաջադրվի եւ ընտրությունից հետո կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ։
Իշխանությունը հույս ունի, որ այս սցենարը Վանաձորում հաջողություն կգործարկի` խուսափելով ե՛ւ Երեւանի, ե՛ւ Գյումրու նախադեպերից: Իսկ թե ումով է հանդես գալու ընդդիմությունը` լուրջ խնդիր է, քանի որ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը դժվար թե առաջադրվի․ նրա որդին դատավոր է: Նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխին դատավճիռ կա կախված` նրան կարող են առնվազն եւս 1 տարով ազատազրկել: Այլ ուժեղ անհատականություններ կարծես թե Վանաձորում չկան, եւ Գյումրու ֆենոմենը կրկնելը բարդ կլինի, հենց որի վրա էլ Նիկոլ Փաշինյանը հաշվարկ է անում: Ի դեպ, Լոռվա մարզպետն էլ ավելի հին ու ընդունված կադր է, քան Սարիկ Մինասյանն էր: Սակայն Ական Վանաձորում ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան մարզպետ Արամ Ղազարյանը, եւ ստացվելու է այնպես, որ ՔՊ-ն կրկին առաջատար չի լինելու»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
"ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի վերջին հանդիպել էր «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ ու պատասխանել նրանց հարցերին։ Երկրորդ նախագահի էջում տեղադրվել էր հանդիպման մասին հարցուպատասխանի մեկ ժամանոց տեսանյութ, որը տարբեր լրատվամիջոցներ հրապարակեցին՝ թե՛ ամբողջությամբ, թե՛ հատվածաբար։
Հիշեցնենք, որ երբ 2 տարվա փաստացի լռությունից հետո Ռոբերտ Քոչարյանի նախորդ ասուլիսը մեծ արձագանք էր ստացել, «Փաստն» այն ժամանակ ուսումնասիրություն իրականացրեց՝ հասկանալու համար հետաքրքրության աստիճանը նախկին նախագահի նկատմամբ: Հաշվի առնելով այս հանդիպման շուրջ աժիոտաժը՝ այս անգամ էլ դիտարկում արեցինք՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է պահպանվել այդ հետաքրքրությունը՝ առավել ևս նկատի ունենալով, որ այս դեպքում խոսքը ոչ թե ասուլիսի, այլ ուսումնական հաստատության ուսանողների և դասախոսների հետ հանդիպման մասին է, որը, մեր ունեցած տեղեկություններով, ի սկզբանե անգամ նախատեսված չի էլ եղել հրապարակել։
Եվ այսպես, մեր դիտարկումը ցույց տվեց, որ երկրորդ նախագահի հետ հարցուպատասխանը, որն ամբողջական և հատվածաբար տեղադրել էին News.am, 5-րդ ալիք, 168.am, 24News.am, Yerevan.Today, Yerkir. am, Hayeli.am, Aravot.am, Politik.am կայքերում, ինչպես նաև Քոչարյանի պաշտոնական սոցիալական էջերում, ընդհանուր առմամբ ունեցել է ավելի քան 2,5 մլն դիտում։ Նշենք, որ այլ լրատվամիջոցներ կամ հարթակներ ևս, ամենայն հավանականությամբ, տեղադրած կլինեն այդ տեսանյութերը, սակայն մենք դիտարկել ենք հիմնական քաղաքական հարթակները: Ի՞նչի մասին է խոսում այս ցուցանիշը: Ստացվում է, որ փաստացի, երկրորդ նախագահի խոսքի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել, չնայած նրան, որ նախորդ ասուլիսի և այս հանդիպման միջև ընդամենը երկու ամիս է, իսկ քնարկված բոլոր թեմաներին ասուլիսում անդրադարձ կատարվել էր։ Ի դեպ, հետաքրքիր է, որ դիտումների քանակից բացի, հավանումներն ու դրական մեկնաբանությունները ևս գերակշռում էին։
Ըստ էության, գործ ունենք մեր նորագույն պատմության ժամանակաշրջանում մի նոր հետաքրքիր ֆենոմենի հետ: Հայաստանի նախկին ղեկավարի, իսկ այժմ գործող ընդդիմադիր ղեկավարի հանդեպ հասարակական հետաքրքրությունը հետևողականորեն աճում է այն պայմաններում, երբ նա առանձնապես ակտիվ չէ, իսկ նրա դեմ մշտապես ակտիվ հակաքարոզչություն է տարվում"։
Եթե ընդդիմությունը չի կարողանում գտնել մի քանի տասնյակ սկզբունքային մարդ, որոնց հնարավոր չէ «գողանալ», ապա հենց իր մեջ պետք է փնտրի խնդիրները:
06.05.2025Միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են:
06.05.2025