
Արժանապատիվ, իրական խաղաղությունը հնարավոր է, երբ ազատվենք հակառակորդի հարկադրանքի վախից
Արա Այվազյանն է գրում:
02.05.2025Արձանագրենք, որ մեդիաաղմուկից բացի, Հայաստանում որեւէ ուժ ըստ էության փորձ էլ չարեց հանրային բողոք կազմակերպել ընդդեմ ծեծի հետ կապված աղմկոտ միջադեպի եւ դնել դրանով աչքի ընկած պաշտոնյայի պաշտոնանկության կամ հրաժարականի հարց:
Իսկ մեդիաաղմուկը ոչ միայն քիչ է, այլ ըստ էության ունի բոլորովին այլ նպատակային ուղղություն: Մեդիաաղմուկը քաղաքական միավորի միջոց է, ոչ ավելի: Այլ կերպ ասած, միջադեպը պարզապես փորձ արվեց վերածել տեղեկատվա-քարոզչական միավորներ հավաքելու առիթի:
Իհարկե դա էլ քաղաքական հաշվարկ է, ամեն ուժ ունի իր քաղաքական հաշվարկի իրավունքը, պարզապես արձանագրենք հաշվարկների «ալգորիթմը», որպեսզի հասկանալի լինի Հայաստանում ներքաղաքական իրավիճակի տրամաբանությունը:
Ես բազմիցս կարծիք եմ արտահայտել, որ մեծ հարց է՝ արդյո՞ք Հայաստանում կա գործնականում մի ուժ, որը ներկայումս իրապես պատրաստ է ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն, քան պարզապես Նիկոլ Փաշինյանին քննադատելը, նրան կապիտուլյանտ, դավաճան կամ թուրք անվանելը:
Չեմ կարող պնդել, բայց ունեմ որոշակի համոզում, որ չկա այդպիսի ցանկություն ունեցող ուժ: Այդ իրավիճակը ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ բաղադրիչներ, բայց այն կարծես թե հենց այդպիսին է: Ներկայումս հիմնական ուժերը զբաղված են գերազանցապես նախընտրական տակտիկական պայքարով, որի տեղեկատվա-քարոզչական փաթեթավորումները իհարկե տարբեր են:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
Արա Այվազյանն է գրում:
02.05.2025Հայաստանում հաստատվում է «մարտեր առանց կանոնների» ռեժիմը:
02.05.2025Քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես խոսք չկա:
02.05.2025