Ստեփանակերտի հրթիռակոծությունից վնասվել է գազատարը, ավերվել են շինություններ. զոհեր չկան Մարդկային կորուստներ չկան: 22:28
ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. զգուշացրել ենք՝ ներում չի լինելու Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց. Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: 21:46
Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են: Այդ մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: 21:15
ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ․ ՊՆ խոսնակ Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ․ այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեձանյանը։ 21:02
Ալիևի «փառավորները» թողել են զրահատեխնիկան ու փախել. Արծրուն Հովհաննիսյան ՊՆ հատուկ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է ռազմաճակատի հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողությանը, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: 20:57
Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում. ՊՆ Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: 20:41
Խնդրում ենք գործադրել հնարավոր ջանքերը պատերազմի դադարեցման համար. Հարությունյանը Պուտինին Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: 17:48
Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր: 13:50
Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայությանը ցեղասպանելու վտանգ կա «Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա»,- հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը: 13:05
Սարգսյանն ու Մակրոնը համակարծիք են՝ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի Կարևորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: 13:01
Ռուսաստանը կարող է արգելել Ադրբեջանից բանջարեղենի ներկրումը Ռոսսելխոզնադզորը հնարավոր է համարել սահմանափակումներ կիրառել՝ Ադրբեջանից վնասատուներով բուսական արտադրանքի մատակարարումների դեպքում: Այս մասին ասված է ռուսաստանյան գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնել է ՏԱՍՍ-ը: 12:32
Գարո Փայլանը, Թուրքիայի հայերը հայտնվել են ատելության խոսքի և սպառնալիքների թիրախում Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ սպառնալիքներն ակտիվացել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից ֆոնին: 12:12
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 2 474 նոր դեպք, 14 մարդ մահացել է Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 474 նոր դեպք, 489 մարդ առողջացել է: Մահացել է 14 մարդ։ Բացասական թեստերի թիվը 3 286 է: Դրական է կատարված թեստերի 42,9 տոկոսը։ 11:23
Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանը Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը: Այս մասին ՖԲ իր էջում տեղեկացնում է Դավիթ Մաթեւոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթեւոսյանը: 10:30
Թբիլիսիում տեղի է ունեցել թվով երկրորդ ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի Թբիլիսիում տեղի է ունեցել թվով երկրորդ ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ 10:28
Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով. ԱԻՊԾ Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ 09:55
Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊՆ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: 09:35