Մարտի 2-ից 8-ը դպրոցներում ու բուհերում դադարեցվում են դասերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Որոշում է կայացվել դպրոցում գարնանային արձակուրդները մարտի վերջից տեղափոխել և մարտի 2-ից 8-ը: 15:51
Նախագահի անունից հարգանքի տուրք 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ: 13:43
Իտալիայի ու Վրաստանի հետ ուղևորահոսքի սահամանփակման կարիք չկա. նախարար Կորոնավիրուսի տարածման վտանգով պայամանավորված՝ Հայաստանն անհրաժեշտություն չի տեսնում սահմանափակել ուղևորահոսքն Իտալիայի ու Վրաստանի հետ: Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 13:28
Կորոնավիրուսի հայտնաբերված մեկ դեպքն առողջապահական մեծ վտանգ չի ներկայացնում. նախարար Հայաստանում հայտնաբերված նոր կորոնավիրուսով հիվանդացության մեկ դեպքը բերովի է և առողջապահական որևէ մեծ վտանգ չի ներկայացնում: Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 13:03
Որոշումները բխելու են բացառապես երեխաների առողջությունը պաշտպանելու շահից. նախարար ՀԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է ուսումնական հաստատությունների ու դպրոցների աշխատանքի դադարեցման հանավարության հարցին՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման մեկ դեպքի բացահայտման մասին լուրերից հետո: 12:59
Կորոնավիրուսի կասկածով մարդկանց մեկուսացնում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում Իրանից Հայաստան ժամանած ուղևորներին փոխադրում են Ծաղկաձորում հատուկ կահավորած հաստատություն, որտեղ նրանք կանցնեն համապատասխան հետազոտություններ և կմնան կարանտինային մեկուսացման: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, խոսքը պետության բալանսի վրա գտնվող, այժմ չգործող «Գոլդեն Փելես» հյուրանոցի մասին է: 12:07
Բժշկական դիմակների չհիմնավորված գինը պահպանվել է. պատգամավորը դիմում է ՏՄՊՊՀ Քաղաքացիները շարունակում են ահազանգել, որ բժշկական դիմակների չհիմնավորված գինը դեղատներում շարունակվում է պահպանվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ 11:49
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց. ՔՊ հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել։ 11:24
Կորոնավիրուս. ՀՀ-ում հիվանդացության առաջին դեպքն է գրանցվել. Մարտի 1-ի երթը չեղարկվում է Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքն առաջարկելու է չեղարկել Մարտի 1-ին նախատեսված երթը։ Փաշինյանի գրառումը՝ ստորև․ 09:40