Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:
17:36ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:
17:36ՀՀ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար:
17:23Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների պատգամավորները համատեղ հայտարարություն ընդունեցին, որով դատապարտեցին 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված եւ իրականացված հայերի ջարդերը: Հունվարի 18-ին հայտարարությունը միաձայն ընդունվեց ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ավարտին: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.
17:17Հայաստանը կրկին հայտնվել է գազի գնի բարձրացման շեմին է: Խոսքը վերջնական սպառողների՝ Հայաստանի բնակչության համար, գազի սակագների բարձրացման մասին է, որի հավանակությունը վերջին շրջանում բարձրացել է: Սա շղթայական ռեակցիով ազդելու է էլեկտրաէներգիայի սականգների, ինչպես նաև ընդհանուր Հայաստանի տնտեսության վրա:
17:00Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը՝ անդրադառնալով «Հրապարակ» թերթի այսօրվա լուրին:
16:51Հունվարի 17-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի շրջանի, երկու ձեռքերի դաստակների ջերմային այրվածք 1-ին, 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել գազալցակայանում որպես հերթափոխի պետ աշխատող, Ապարանի 36-ամյա մի բնակիչ։
16:31ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
16:04Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Թումո կենտրոն կբացվի, տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Նշվում է, որ շուտով Երևանում կստորագրվի Թումո Բեռլինի բացման պայմանագիրը:
15:50ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության պատրաստության պլանի համաձայն՝ հունվարի 17-ին ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վ. Նշանյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2019 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները:
15:25ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019թ. կատարած հիմնական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվության սեղմագիր է ներկայացրել:
15:15Հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:
15:08Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը հարևան պետության իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված հանցագործություն է մարդկության դեմ:
14:29«Մամուլի» շենքում բռնկված հրդեհից որեւէ քաղաքացի չի տուժել: Շենքի ներսում գտնվող քաղաքացիներն արագ տարհանվել են: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին: Նախնական տեղեկությունների համաձայն, հրդեհը բռնկվել է մալուխների միախառնման հետեւանքով: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
14:23Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող։ Այս մասին ասված է ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
14:07««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից: Նշվում է, որ Փաշինյանը չի վստահում խմբակցությանը:
13:15Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին սահմաններում «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել:
13:004 մարդ է զոհվել ԱՄՆ Յուտա նահանգի Գրանտսվիլ քաղաքում տներից մեկում, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
12:50Ուղիղ 30 տարի առաջ այս օրերին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իշխանությունների ակնհայտ թողտվությամբ եւ աջակցությամբ տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն ծանոթ իրադարձություններ: Այս մասին այսօր՝ հւնվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով նաեւ թվարկեց Բաքվի ջարդերի զոհերի անուններ:
12:14Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը լուսանկար է հրապարակել եւ հայտնել, որ գողացել են իր պայուսակը: Բացի այդ, լուսանկարում երեւում է, որ կոտրել են նաեւ պատգամավորի ավտոմեքենայի ապակին:
11:01Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
10:23Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք և Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք:
10:03