
Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Նյու Դելի
ԱԽ քարտուղարը կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:
08.05.2025Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ, որը վերաբերում է ռեզիդենտ ընկերություններին տրամադրվող հողակտորների բաղադրիչին։ Ինչպես նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս առկա են ազատ հողակտորներ։
«Վերջին ամիսների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է հայտեր մի քանի խոշոր ընկերություններից՝ դառնալու ռեզիդենտ ընկերություն «Ինժեներական քաղաք»-ի տարածքում։ Սակայն նախկինում սահմանված սահմանափակումը՝ մինչև 500 քմ հողակտոր տրամադրելու վերաբերյալ, դժվարություններ է ստեղծում այդ ընկերությունների համար, քանի որ նրանք անհրաժեշտություն ունեն ստանալ 500 քմ-ը գերազանցող հողակտորներ՝ համապատասխան ինժեներական սարքերի, սարքավորումների, հոսքագծերի և դատակենտրոնների տեղակայման համար», — բացատրել է նախարարը։
Հայրապետյանի խոսքով, այս որոշումը միանշանակ նպաստելու է ինժեներական համայնքի էկոհամակարգի վերջնական կայացմանը, քանի որ այն բերում է նոր ենթակառուցվածքներ «Ինժեներական քաղաք» և տասնյակ կամ հարյուրավոր բարձր որակավորում ունեցող ինժեներների, որոնց ծառայությունները հասանելի կլինեն ամբողջ քաղաքում տեղակայված բոլոր ընկերություններին։
Նախարարը նաև ընդգծել է, որ այս կարգավորումը նախ և առաջ կնպաստի արագացնելու «Ինժեներական քաղաքի» կառուցման տեմպերը՝ զբաղեցնելով համապատասխան հողակտորները և միաժամանակ հեշտացնելով այնտեղ տեղակայված ընկերությունների գործունեությունը։ «Ներկայումս կառուցվող բիզնես աքսելերատորի շենքի, արդեն իսկ գործող ազգային գերհամակարգչային կենտրոնի և ամբողջ ենթակառուցվածքի սպասարկման ծախսերը կբաշխվեն ավելի մեծ թվով ընկերությունների միջև, ինչը կարևոր է ապագայում քաղաքը հնարավորինս ինքնաբավ դարձնելու համար», — նշել է նա։
Պատասխանելով վարչապետի հարցին՝ ընթացիկ արդյունքների վերաբերյալ, Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ պետական ֆինանսավորման վերջին աշխատանքները վերաբերում են բիզնես-աքսելերատորի շենքին, որը կապահովի ոչ միայն գրասենյակային տարածքներ, այլև տարատեսակ լաբորատոր միջավայր և ենթակառուցվածք ամբողջ տեխնոլոգիական էկոհամակարգի համար։ Թեև շինարարական աշխատանքները նախատեսված էր ավարտել մարտի 31-ին, կապալառու ընկերությունը դիմել է կառավարությանը՝ օբյեկտիվ պատճառներով ժամկետը երկու ամսով երկարաձգելու խնդրանքով, որին նախարարությունը հակված է ընդառաջելու։ Այսպիսով, շինարարությունը պետք է ավարտվի մինչև մայիսի 31-ը։
Նախարարը նաև հայտնել է, որ «Ինժեներական քաղաքի» տարածքում արդեն իսկ գործում են ընկերություններ, որոնցից մի քանիսը շինարարության ավարտական փուլում են, իսկ մյուսները ստացել են շինթույլտվություններ և սկսում են իրենց շենքերի կառուցումը։ Գործում է նաև «Ազնավուր» ազգային գերհամակարգչային կենտրոնը, որի ծառայություններից օգտվում են ավելի քան 20 գիտական և հետազոտական խմբեր, աշխատելով 30-ից ավելի նախագծերի վրա։ Ներկայումս օգտագործվում է կենտրոնի ներուժի միայն կեսը, սակայն նոր գիտական խմբերի հետաքրքրության դինամիկան ցույց է տալիս, որ շուտով գերհամակարգիչն աշխատելու է իր ողջ հզորությամբ։
Իր հերթին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ անցյալ տարվա վերջին ձեռք է բերվել նոր գերհամակարգիչ, որը ներկայումս տեղադրման փուլում է Երևանի պետական համալսարանում։ Այս համակարգիչը չի կրկնօրինակում «Ինժեներական քաղաքում» տեղադրված գերհամակարգչի գործառույթները, այլ առաջարկում է սկզբունքորեն այլ հնարավորություններ՝ թույլ տալով կատարել մեծ քանակությամբ հաշվարկներ և աշխատել մեծածավալ տվյալների հետ բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգերի, տվյալների վերլուծության, վիզուալիզացիայի, բժշկակենսաբանական հետազոտությունների և ռոբոտատեխնիկայի ոլորտներում։
Անդրեասյանի խոսքով, քանի որ գերհամակարգիչը տեղակայվելու է ԵՊՀ-ում, այն նաև լուրջ հնարավորություններ կբացի կրթական ծրագրերի համար և կնպաստի համալսարանի վարկանիշի բարձրացմանը, ինչը կրթական ռազմավարության կարևոր նպատակներից է։ Նախատեսվում է, որ տեղադրման աշխատանքները կմեկնարկեն մայիսին, իսկ տարեվերջին կենտրոնը կգործի ամբողջական ծավալով։
ԱԽ քարտուղարը կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:
08.05.2025Մայիսի 9-ին մայրաքաղաքում տեղումներ չեն կանխատեսվում։
08.05.2025Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին:
08.05.2025