16.06.2025

Որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու. Ռուբեն Մխիթարյան

Որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու: Այս մասին երեկ հայտարարեց հայտնի պրոդյուսեր,  հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը:


«Գյումրու և ողջ Հայաստանի պրոբլեմի անունը նիկոլիզմն է, ես պատրաստ եմ համագործակցել բոլոր այն թեկնածուների հետ, ում առաջնահերթությունն այն է, որ այս իշխանությունն այդ ընտրություններում հաջողություն չգրանցի: Գյումրու քաղաքապետի աթոռն ինձ համար կյանքի իմաստ չէ։ Ես ուղղակի ուզում եմ իմ Գյուրիին, իմ համաքաղաքացիներին տալ իրական այլընտրանքի հնարավորություն»,- հրապարակված ուղերձում նշել է նա։


Մխիթարյանը առաջադրվելու է «Իմ հզոր համայնք» ուժի ցուցակով:


Նշենք, որ արտահերթ ընտրությունները ՀՀ երկրորդ քաղաքում նշանակված են մարտի 30-ին:

Թեմայի այլ նորություններ