Հանդիպում հայ երիտասարդության հետ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտում»
Երիտասարդական նախաձեռնությունների աջակցությունը՝ հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններից
25.11.2024Դեռ չկա որոշում, որ Հայաստանում ԵՄ առաքելության ժամկետը երկարաձգվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի խորհրդական Մարեկ Կուբերսկին:
«Մենք աշխատում ենք դրա վրա։ Բրյուսելի մեր գործընկերները այն պատրաստում են՝ խորհրդակցելով ԵՄ երկրների բոլոր մայրաքաղաքների հետ, քանի որ որոշում կկայացնեն ԵՄ բոլոր 27 անդամները։ Մենք արդեն խորհրդակցություններ ենք ունեցել ՀՀ իշխանությունների հետ՝ Երևանում, քաղաքացիական հասարակության հայաստանյան կազմակերպությունների հետ։ Այսպիսով, այժմ պատրաստվում է մեր ապագայի վերաբերյալ որոշումը:
Մեր մանդատը լրանում է հաջորդ տարվա փետրվարի 19-ին, ուստի մենք պետք է որոշում կայացնենք, թեինչ անելու ենք հաջորդիվ»,-ասաց նա:
Հարցին՝ որ՞ն է պատճառը, որ Ադրբեջանը պահանջում է ԵՄ դիտորդների դուրսբերում Հայաստանից, ընդհանրապես ո՞ւմ է անհանգստացնում դիտորդների առկայությունը, Կուբերսկին պատասխանեց. «Մենք տառապում ենք ադրբեջանական կողմի այս մեդիա գրոհներից: Մենք ադրբեջանական կողմի հետ անմիջական կապ չունենք, ուստի երբեմն դժվարանում ենք բացատրել, բայց մենք, իհարկե, փորձում ենք բացատրել, որ մեր մանդատը նպաստելն է, ավելի լավ, ավելի ապահով միջավայր ստեղծելը, որպեսզի մարդիկ նպաստեն սահմանին միջադեպերի նվազմանը, որպեսզի բարձրանա սահմանին ապրող մարդկանց անվտանգության զգացումը՝ փորձելով նպաստել նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների և բնակչության միջև վստահության ամրապնդմանը: Սա է մեր նպատակը, սա այն է, ինչ մենք անում ենք։
Մենք քաղաքացիական, անզեն առաքելություն ենք, վերահսկում ենք իրավիճակը սահմանին և այդ մասին հայտնում Բրյուսելում մեր քաղաքացիական առաքելության հրամանատարին»:
Երիտասարդական նախաձեռնությունների աջակցությունը՝ հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններից
25.11.2024Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից:
25.11.2024