Հանդիպում հայ երիտասարդության հետ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտում»
Երիտասարդական նախաձեռնությունների աջակցությունը՝ հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններից
25.11.2024Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական կայունության ապահովումը: Այժմ հիմնադրամին առանձին միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ տալու խնդիր է առաջացել, որ առավել արագ արձագանքի հիմնադիր երկրների կարիքներին: Այդ նպատակով էլ 2023 թվականին մշակվել ու հիմնադրամի խորհրդի քննարկմանն է ներկայացվել այս փաթեթը, որը ստորագրվել է ընթացիկ տարվա հունիսի 26-ին եւ այժմ վավերացման փուլն է:
Այս մասին նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու հարցը:
Կանոնադրական կապիալում ներդրումների մասին խոսելիս փոխնախարարը տեղեկացրել է, որ ընդհանուր 8,5 մլն դոլարի ներդրում կա հիմնադրամում, մեր երկրի ներդրումը 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք է: Խոշոր ներդրողները թեպետ Ռուսաստանն ու Ղազախստանն են, սակայն Հայաստանը եւս բազմաթիվ ուղղություններով համագործակցում է:
«Այսօր հիմնադրամն անկախ գործող կառույց է, բայց անջատման գործընթացների մեջ է»,- նշել է փոխնախարարն ու հիմնադրամի հետ մի շարք ոլորտներում վարկային ու դրամաշնորհային ծրագրերի շրջանակում համագործակցությունն է մանրամասնել:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Երիտասարդական նախաձեռնությունների աջակցությունը՝ հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններից
25.11.2024Մանդատը լրանում է հաջորդ տարվա փետրվարի 19-ին, ուստի մենք պետք է որոշում կայացնենք, թեինչ անելու ենք հաջորդիվ:
25.11.2024