«Ոսկե աքաղաղ պլյուս»-ի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է:
22.11.2024ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:
«Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են, և մենք մեծապես կարևորում ենք մեր տնտեսական համագործակցությունը»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները, մասնավորապես անդրադարձել են ներդրումային հնարավորություններին, արտահանման դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, դեղագործական արդյունաբերության ոլորտներին։
Նախարարը նաև նշել է, որ արտահանման դիվերսիֆիկացման շրջանակներում Հայաստանում արդեն իսկ բացվել է էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիա, որը նպաստելու է արտադրանքի և ծառայությունների որակի բարելավմանը և հավելել, որ կհիմնվեն ժամանակակից սարքավորումներով հագեցած ևս 3 տրամաչափարկման լաբորատորիաներ։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է:
22.11.2024Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
22.11.2024ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ:
22.11.2024