23.11.2024

Ֆիննախում քննարկվել է Հայաստանում մասնավոր հատվածի ներդրումների հնարավորությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ:


Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում մասնավոր հատվածի ներդրումների հնարավորություններին, քննարկել փախստականների բնակարանաշինության, պարենային անվտանգության, ինչպես նաև ՓՄՁ ծրագրերին աջակցության տրամադրման առանցքային թեմաները:


Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ փոխգործակցության ներկա մակարդակը և հույս հայտնել, որ ապագայում այն էլ ավելի կամրապնդվի՝ նպաստելով Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը։

Թեմայի այլ նորություններ