6.10.2024

Երևանում մեկնարկել է տեխնոլոգիական և նորարությունների ամենամեծ միջոցառումը

Մեկնարկեց տեխնոլոգիական և նորարությունների ամենամեծ միջոցառումը՝ Digitec 2024-ը, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


«Տեխնոլոգիաների զարգացումը մեզ տալիս է արդյունավետության բարձրացում յուրաքանչյուր ոլորտում, նորարարության խթանում և կյանքի որակի ընդհանուր բարելավում։


Կարևորելով տեխնոլոգիաների դերը Երևանի զարգացման հարցում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն կիրառվում են որոշ տեխնոլոգիական գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ առավել արդյունավետ ծառայություններ մատուցել երևանցիներին»,- գրել է քաղաքապետը։

Թեմայի այլ նորություններ